Պուտինը Բաքվին և Երևանին անձամբ է համոզելու գնալ այդքան ցավոտ փոխզիջմանը. «Իզվեստիա»

Պուտինը Բաքվին և Երևանին անձամբ է համոզելու գնալ այդքան ցավոտ փոխզիջմանը. «Իզվեստիա»

Ռուսաստանը, և  անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը, ակտիվորեն նպաստելու է  ԼՂ հակամարտության   կարգավորման բանակցություններում կողմերի միջև փոխզիջման հասնելուն, որոնք պետք է որ սկսվեն  մոտակա  ժամանակներում: Այս մասին հայտնել է «Իզվեստիայի» դիվանագիտական շրջանակների աղբյուրը:

Ռուսական պետության ղեկավարը, ըստ պարբերականի աղբյուրի, պատրաստ է անձամբ համոզել երկու կողմերի քաղաքական գործիչներին փոխզիջման անհրաժեշտության մեջ: 

Դիվանագիտական աղբյուրի խոսքով, հակամարտության կարգավորման ռուսական պլանը ենթադրում է Ադրբեջանին տարածքների մի  մասի վերադարձ, հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայում, փախստականների վերադարձ, ԼՂ-ի անկախության լեգիտիմիացում, որից  հետո, երբ կրքերը հանդարտվեն, անցկացնել տարածաշրջանի պատկանելիության հանրաքվե: Մինչդեռ, ինչպես նշվում է, կողմերից ոչ մեկ համաձայն չէ այս պլանին, եթե հանրաքվեի ելքն իր օգտին չլինի:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ուղիղ կապի» ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանն անելու է ամեն ինչ՝ գտնելու ղարաբաղյան ճգնաժամի լուծումը:

«Ղարաբաղյան խնդրի լուծման պետք է հասնել բացառապես քաղաքական միջոցներով՝ երկու կողմից փոխզիջմամբ: Մի քանի տարի առաջ, ինձ թվում էր, թե մոտեցել էինք այդ փոխզիջմանը, բայց պարզվեց, որ դա այդպես չէ»,-ընդգծել է նա:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում