Վրացի սահմանապահները ադրբեջանցի սադրիչներին թույլ չեն տվել մտնել Վրաստան

Վրացի սահմանապահները ադրբեջանցի սադրիչներին թույլ չեն տվել մտնել Վրաստան

Ադրբեջանցի սադրիչների պատվիրակությանը, որը փորձում էր այսօր մեկնել Թբիլիսի մասնակցելու տեղի ադրբեջանցիների կողմից Հայաստանի դեսպանատան դիմաց ապրիլի 23-ին ծրագրված հակահայկական միջոցառմանը, վրացի սահմանապահները թույլ չեն տվել մտնել Վրաստան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, այսպես կոչված Սփյուռքի միջազգային կենտրոնի ղեկավար Իսմայիլ Աղաեւը, նրա տեղակալ Սամիր Ադըգյոզալովը եւ կենտրոնի վրացական ներկայացուցչության ղեկավար Նամիգ Իսաեւը կանգնեցվել են Վրաստանի սահմանապահների կողմից: Իսմայիլ Աղաեւն ու Նամիգ Իսաեւը հետ են ուղարկվել ադրբեջանական «Կարմի կամուրջ» անցագրային կետից, իսկ Սամիր Ադըգյոզալովն Ադրբեջան է ուղարկվել Գարդաբանիում երկու ժամ պահվելուց հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում