Վրաստանի տարածքային խնդիրների ռազմական լուծում գոյություն չունի. Կվիրիկաշվիլի

Վրաստանի տարածքային խնդիրների ռազմական լուծում գոյություն չունի. Կվիրիկաշվիլի

Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հետ կապված տարածքային վեճերի ռազմական լուծում գոյություն չունի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 26-ին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ Վաշինգտոնում ելույթ ունենալով խաղաղության ինստիտուտում:

«Կարծում եմ՝ պարգմատիկ մոտեցումն աշխատում է, որովհետեւ մեզ հաջողվել է խուսափել Վրաստանի անվտանգության հետ կապված իրադրության հետագա վատացումից: Մեզ հարկավոր է կառուցողական լինել, որպեսզի մեր հարեւաններին չհրահրենք նոր հակամարտությունների, որովհետեւ այդ հակամարտությունը ռազմական լուծում չունի, օկուպացիայի հետ կապված մեր խնդիրների ռազմական լուծում չկա»,- նշել է նա:

Կվիրիկաշվիլիի խոսքով՝ այժմ Թբիլիսին հնարավորություն ունի բանակցություններ վարել Ռուսաստանի հետ, այդ թվում՝ ՌԴ ԱԳ նախարարության ներկայացուցիչների եւ Վրաստանի վարչապետի գրասենյակի միջոցով: «Մենք պետք է պահպանենք այդ ձեւաչափերը»,- ասել է կառավարության ղեկավարը:

Կվիրիկաշվիլին նաեւ ընդգծել է, որ այժմ երկրի իշխանությունները աշխատում են Վրաստանն «ավելի գրավիչ» դարձնել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի համար: «Մենք տեսնում ենք, որ սառույցը հալվում է»,- հավելել է վարչապետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում