AM | RU
USD
EUR
RUB

Փորձությունների օրերին ճիշտ և թիրախային ազդանշան. ՀՀ ԱԺ պատգամավորներն Արցախում են (ֆոտո)

 

ԼՂՀ Ազգային ժողովում մայիսի 7-ին տեղի է ունեցել ՀՀ և ԼՂՀ խորհրդարանների արտաքին հարաբերությունների և պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի (օրինապահպանության) մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստը` «Ապրիլյան պատերազմի հետևանքով ստեղծված ռազմա-քաղաքական իրադրությունը և դրանից բխող գործողությունները» թեմայով, հաղորդում են ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից:

Ողջունելով համատեղ նիստի մասնակիցներին՝ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության խորհրդարանի դերակատարությունը Արցախի համար նոր փորձությունների օրերին և որակել այն որպես ճիշտ ու թիրախային ազդանշան՝ համահայկական համախմբվածության համար:

Համատեղ նիստի մասնակիցներին ողջույնի խոսք են ուղղել նաև գլխադասային հանձնաժողովների նախագահներ՝ Ժաննա Գալստյանը, Կորյուն Նահապետյանը, Արտակ Զաքարյանը և Արզիկ Մխիթարյանը՝ ընդգծելով նմանատիպ ձևաչափով հանդիպումների կարևորությունը:

Նիստի ընթացքում բանախոսությամբ հանդես են եկել լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը («Ռազմական իրադրություն. մարտահրավերներ, խնդիրներ և զարգացումներ»), գլոբալիզացիայի և տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը և արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով հանրային խորհրդի ղեկավար Մասիս Մաիլյանը («ԼՂ հիմնախնդրի շուրջ առկա արտաքին քաղաքական միջավայրը. մարտահրավերներ և հնարավոր զարգացումներ):

 Տեղի­ է ունեցել մտքերի փոխանակում, որի ընթացքում փորձագետները պարզաբանումներ են տվել պատգամավորների հնչեցրած հարցերին:

Օրվա երկրորդ կեսին նիստը շարունակվել է ՀՀ և ԼՂՀ պատգամավորների ելույթներով: Խորհրդարանականները ներկայացրել են մի շարք առաջարկություններ՝ Արցախի և Հայաստանի համար արտաքին և պաշտպանական ու անվտանգային ոլորտների ռազմավարական մի շարք ուղղությունների վերաբերյալ:

Ամփոփելով նիստը՝ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահը գոհունակություն է հայտնել հանձնաժողովի աշխատանքների մասին, նշելով, որ քննարկումների արդյունքում ծավալուն եւ օգտակար տեղեկատվություն է հավաքագրվել, ինչը փորձագետների և քաղաքական գործիչների համար ճիշտ եզրահանգումների և լուրջ ուսումնասիրությունների նյութ կդառնա:

Լրահոս
6 մարզերում և մայրաքաղաքում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Թրամփը զրուցել է իր երկրին ահաբեկիչներին աջակցելու մեջ մեղադրող Էրդողանի հետ ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատունը մասնակցեց «Երկրները մեկ հարկի տակ» բիզնես փառատոնին Արցախում դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը ծանր է Զարիֆը՝ Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակնամն մասին Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Լավրովի և Պոմպեոյի հանդիպման ժամն ու վայրը հայտնի է. Օրակարգի մասին լռում են ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 23 Թուրքիան ուղղակիորեն մասնակցում է Հայաստանի դեմ ագրեսիային Տղե՛րք և ոչ այնքան տղե՛րք, ձերը «քուրմերի» ստրիպտիզն է Երևանի Ռոստովյան փողոցում բախվել է 4 փոխադրամիջոց Արմեն Մինասյան. «Աղբն էլ, աղբը թափողներին էլ մաքրելու ենք» Եղանակը աստիճանաբար կտաքանա Մինչև ԱԽՔ դառնալը Արմեն Գրիգորյանը Ջորջ Սորոսի աշխատակիցն էր ԵՊՀ-ում երկու լուր կա։ Մեկը լավ, մյուսը՝ ոչ այնքան Էր Ռիադը նավթային օբյեկտների վրա գրոհը կհամարի «պատերազմի ակտ», եթե այն եղել է Իրանի տարածքից Արման Սաղաթելյան. «ԱԽ քարտուղարն անվտանգության խնդիրներ է ստեղծում» Ասուպը լուսավորել է Ավստրալիայի գիշերային երկինքը (տեսանյութ) Անցյալը ջնջելով նորը չես կառուցի. Իշխան Սաղաթելյան Լավրովը շնորհավորել է Մնացականյանին Բարեկենդան Վարագա Սուրբ Խաչին՝ վաղը Ադրբեջանական բանակում զոհ կա ՌԴ-ում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ նշանակված Միհրան Դավթյանը չի հասել աշխատավայր՝ 2 օր անց ազատվելով աշխատանքից Երկուշաբթի օրվա հոսանքազրկումների մասին Վրաստանի արտգործնախարարը հայերենով շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնը Պետերբուրգում զանգվածային ծեծկռտուքին մասնակցել են նաև հայեր Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1400 փախստական Վայոց ձորի մարզպետ. Փորձում են որևէ կերպ ինձ ներգրավվել այդ գործի մեջ Հայկական թավիշը չգայթակղեց արտաքին աշխարհը։ Ի՞նչ սպասել Փաշինյանից այս տարի Մենք նպատակ չունենք մարդասպաններին վերադարձնել. Դավիթ Բաբայան Հայաստան է ժամանել Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Անկախության տոնի առթիվ Հայաստան, բոլոր մեր մտահոգությունները, երազներն ու ծրագրերը քեզ համար են. Վանեցյան Դիվերսանտներին ռազմագերիներով փոխանակելու հարցում Մնացականյանն ու Տոնոյանը նույն կարծիքն ունեն Թրամփն ու Փաշինյանն այսպես թե այնպես հանդիպելու են. Զոհրաբ Մնացականյան Ուկրաինան հրաժարվել է մասնակցել ԵԽԽՎ նստաշրջանին Ես Արցախ եմ հրավիրելու այս մրցանակներին արժանացած մեր հայրենակիցներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան (տեսանյութ) Արցախի հերոս, գեներալ֊լեյտենանտ Մանվել Գրիգորյանի շնորհավորանքը Օդի ջերմաստիճանը կնվազի այնուհետև աստիճանաբար կբարձրանա Դավիթ Տոնոյանը` կոմայի մեջ գտնվող փոխգնդապետի մասին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan