AM | RU
USD
EUR
RUB

Թուրքիան առանց արտաքին քաղաքականության «ճարտարապետի»

 

Մայիսի հինգին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, որ հեռանում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ղեկավարի պաշտոնից: Դավութօղլուն տեղեկացրեց նաև, որ մայիսի 22-ին կայանալիք կուսակցության արտահերթ համագումարում չի ներկայացնելու իր թեկնածությունը և իր հետագա գործունեությունը շարունակելու է միայն որպես Քոնյայից ընտրված պատգամավոր: Կուսակցության ղեկավարությունից հեռանալով` Դավութօղլուն հեռանում է նաև երկրի վարչապետի պաշտոնից, քանի որ Թուրքիայում հենց իշխող կուսակցության ղեկավարն է զբաղեցնում երկրի վարչապետի պաշտոնը:

Վարաչպետն օրենսդրորեն Թուրքիայի թիվ մեկ քաղաքական դեմքն է և որոշումներ կայացնող անձը, սակայն վերջին զարգացումները վկայում են, որ ներկայիս Թուրքիայում իրավական նշանակությունը կորցրել են բոլոր օրենսդրական փաստաթղթերը: Թուրքիան անկասելիորեն վերածվում է տոտալիտար երկրի, որտեղ նույնիսկ օրենքը ենթարկվում է մեկ մարդու: Հեռանալուց առաջ Դավութօղլուն հետևյալ կերպ արտահայտվեց. «Կյանքը մարդուն շատ բան է սովորեցնում: Կան սկզբունքներ, որոնցից չեմ կարող հրաժարվել: Պաշտոններից և ոչ մեկը ես չեմ խնդրել: Երբևէ դրանց համար քարոզչություն չեմ արել կամ այդ հարցով չեմ դիմել: Ամենաուժեղ մարդը նա է, ով խաղաղ է ինքն իր հետ: Երբեք չեմ պաշտպանել որևէ բան, որին չեմ հավատացել: Հետքայլ չեմ արել նրանից, ինչին հավատացել եմ»: Այս խոսքերը միանշանակ վկայում են, որ Դավութօղլուի հեռանալը կապված է ոչ թե Թուրքիայում տիրող ճգնաժամային իրավիճակի հետ, այլ Դավութօղլու-Էրդողան միջանձնային հարաբերություններով: Էրդողանը ցանկանում էր կիրառել Պուտին-Մեդվեդև մոդելը, որը չաշխատեց, քանի որ Դավութօղլուն բավականին սկզբունքային խաղացող է, ով գիտի իր արժեքը: 

Վերջինս ժամանակակից Թուրքիայի արտաքին քաղաքականության ճարտարապետներից է, ով ակադեմիական հարթակում արտահայտած իր մտքերը փորձեց գործնական կիրառելիության տալ պրակտիկ քաղաքականության դաշտում: Գուցե Դավութօղլուի նշանակումը վարչապետի պաշտոնում այնքան էլ խելամիտ որոշում չէր, քանի որ նա ավելի մասնագիտացված էր Թուրքիայի արտաքին քաղաքականության ոլորտում, սակայն պետք է նաև հաշվի առնենք այն ժամանակահատվածի օբյեկտիվ բարդությունները, որոնք համընկան Դավութօղլուի վարչապետության շրջանի հետ: Դավութօղլուն բավականին մեծ հետք է թողել Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգի և ռազմավարական մտքի ձևավորման վրա: Այս հոդվածում կներկայացնենք այն հիմնական դրույթները, որոնք ընկած էին Դավութօղլուի գործունեության փիլիսոփայության հիմքում, որն էլ հնարավորություն կտա հասկանալ, թե ինչ հնարավոր փոփոխություններ կարող են լինել Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ: Նա իր հիմնական մտքերն արտահայտել է «Ռազմավարական խորք» աշխատության մեջ: Վերջինս նշում է, որ աշխարհում ազգի արժեքը որոշում են նրա աշխարհագրական տեղակայվածությամբ և պատմական խորությամբ: Նրա համոզմամբ` Թուրքիան օժտված է երկուսով էլ, ի շնորհիվ Բոսֆորի նեղուցի և օսմանյան ժառանգության: Թուրքիան կապված է Մերձավոր Արևելքի, Հարավային Կովկասի, Բալկանների, Մերձավոր Արևելքի հետ, որը լրացուցիչ ներուժ է Թուրքիայի համար` դառնալու Իսլամական տերություն:

Դավութօղլուն ռազմավարական խորությունը հիմնական կիրառելիությունը հետևյալ կերպ էր պատկերացնում `

  •  Ռազմավարական դաշնակիցների վերադիրքավորում: Վերջինս գտնում էր, Թուրքիան պետք է խորացնի հարաբերությունները ոչ միայն ԱՄՆ-ի և Եվրոպայի, այլ նաև Ռուսաստանի և Իրանի, ինչպես նաև Չինաստանի հետ: Հարկ է ընգծել, որ Դավութօղլուի արտգործնախարարության շրջանում նրա առաջ քաշած այս դրույթները բավականին հաջող կերպով կիրառվում էին, սակայն վերջին շրջանում, երբ Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ ավելի նկատելի է Էրդողանի ձեռագիրը, գրեթե բոլոր դաշնակիցների հետ հարաբերությունները փչացել են:

 

  •  Երկրորդ կարևոր դրույթը Օսմանյան կայսրության հետ նույնականացումն է: Իսկապես Թուրքիան փորձում էր օսմանյան ժառանգությունն օգտագործել և վերականգնել իր ազդեցությունը նախկին կայսրության տարածքում: Իհարկե, չպետք է մոռանանք, որ շատ երկրներում Օսմանյան կայսրությունն ասոցացվում էր դաժանությունների և բիրտ ուժի կիրառման հետ, սակայն Թուրքիան հետևողակնորեն օգտվում էր փափուկ ուժի զինանոցից` մեծացնելու իր տնտեսական, մշակութային ազդեցության լծակները: Սակայն, ըստ Դավութօղլուի, Թուրքիան չպետք է բավարարվեր միայն այսքանով և անցներ Օսմանյան կայսրության սահմաններից ` հասնելով Կենտրոնական Ասիա, Աֆղանստան, Պակիստան և Մալազիա:

Վերջին բազմիցս նշում էր, որ Թուրքիան կամուրջ երկիր է և պետք է կայունության կղզի լինի այլ տարածաշրջանների համար: Այս նպատակներին հասնելու համար Դավութօղլուն առաջարկում էր հինգ սկզբունքներից բաղկացած բանաձև:

1. Ժողովրդավարություն: Արտաքին քաղաքականության մեջ հաջողությունների հասնելու համար, Դավութօղլուն կարծում էր, որ նախ պետք է Թուրքիան ներքաղաքական խնդիրները լուծի, դառնա ժողովրդավարական մոդելի պետություն, որը օրինակ կլինի հարևան երկրների համար` մեծացնելով Թուրքիայի հետ համագործակցության գրավչությունը: Սակայն ԱԶԿ-ն, Էրդողանի գլխավորությամբ, Թուրքիայի մղեց ավտորիտարիզմի անդունդը, որից դուրս գալու համար Թուրքիային դեռ շատ ժամանակ կպահանջվի:

2. Թերևս, ամենաքննարկված և հայտնին երկրորդ կետն է` զրո խնդիր հարևանների հետ, որը Թուրքիայի կատարմամբ վերածվեց զրո հարևան առանց խնդիրների: Այս տարիների ընթացքում Թուրքիան հասցրեց փչացնել հարաբերությունները գրեթե բոլոր հարևանների հետ, նույնիսկ նրանց հետ, որոնց հետ ժամանակին բավականին մտերիմ հարաբերությունների մեջ էր, ինչպիսին Սիրիան էր: Այս համատեքստում էր նախատեսված նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, որը ևս տապալված կարելի է համարել:

3. Դավութօղլուն կարևորում էր նաև տարածաշրջանում ազդեցության մեծացումը: Թուրքիան հատկապես կարևորում էր Մերձավոր Արևելքում իր ազդեցության մեծացումը, որն իբրև թե պետք է կատարվեր թուրքական մոդելի տարածմամբ և գրավչության մեծացմամբ, սակայն արդյունքում Թուրքիան երկարացրեց իր արյունոտ ձեռքերը հարևան տարածաշրջանների նկատմամբ:

4. Դավութօղլուն առաջնահերթություն էր տալիս նաև բազմավեկոտր արտաքին քաղաքականության իրականացմանը: Նշվում էր, որ եթե Թուրքիան ԱՄՆ-ի դաշնակիցն է, ապա չի նշանակում, որ պետք է ՌԴ-ի հետ վատ հարաբերություններ ունենա, սակայն, ինչպես վերջին մեկ տարվա զարգացումները ցույց տվեցին, այս կետը ևս հաջողությամբ տապալվեց:

5. Եվ վերջապես Դավութօղլուն առաջարկում էր ռիթմիկ դիվանագիտության կիրառման տարբերակը, ինչը նշանակում էր արտաքին քաղաքական իրադարձությունների արագ և տեղին արձագանք:

Դավութօղլուի առաջ քաշած արտաքին քաղաքական դրույթները ԱԶԿ-ի կառավարման այս կամ այն ժամանակահատվածում կիրառվեցին, սակայն Թուրքիան հեռու էր այն կատարյալ մոդելից, որն ուրվագծել էր Դավութօղլուն: Դժվար է մեկ անհատի միջոցով փոխել ամբողջ պետական մտածողությունը, մանավանդ, որ երկրի առաջին դեմքը` Էրդողանը, կողմնակից է ավելի ավտորիտար մեթոդների: Դավութօղլուի հեռանալովч սպասել, որ շատ բան կփոխվի Թուրքիայի քաղաքականության մեջ, մի փոքր չափազնացված է: Դավութօղլուի ղեկավարությամբ` թե առանց նրա երկիրն իրականում ղեկավարում է նախագահ Էրդողանը, որն աչքի է ընկնում իր զգացմունքային ու պոռթկուն բնավորությամբ, ինչն ավելի անկանխատեսելի է դարձնում Թուրքիայի արտաքին և ներքին քաղականությունը:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Լրահոս
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ Հաջողությամբ ավարտվեց ՀՀ արժեթղթերի շուկայում կորպորատիվ պարտատոմսերի խոշորագույն ծրագիրը Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Ադրբեջանական գերությունից հայրենադարձված զինծառայողներից 10-ն այս պահին հարցաքննվում են, իսկ 7 հոգին տեղափոխվել են հիվանդանոց Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում «Արաբկիր» մանկական պոլիկլինիկայի պետպատվերը սպառվել է․ ծնողները ստիպված են վճարել «անվճար» ստուգման համար Ի՞նչն է ավելի կարևոր՝ ադրբեջանական գազը, թե հայկական արյունը․ ԵԽ պատգամավորը դիմել է Բորելին Սամակատով (ինքնագլոր) երթևեկության բանուկ հատված մտնելը վթարային իրավիճակներ է ստեղծում վարորդների համար Վիրավոր զինծառայողներից 61-ը դուրս է գրվել․ ծայրահեղ ծանր վիճակով վիրավոր այս պահին այլևս չկա. ՊՆ Ազգությամբ հայ 18 մարզիկներ հնարավորություն կունենա կրկին ներգրավվել Հայաստանի հավաքականներում․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը Ադրբեջանի «Յաշմա», «Կոմանդո» ջոկատները աննախադեպ դաժանություններ են արել․ Թաթոյանը՝ Fox New-ին Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ. Փաշինյանի ուղերձը՝ ուսուցիչներին Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել Վաղը տեղի կունենա Փաշինյան-Էրդողան հանդիպումը Իրանում 5․5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է նաև Հայաստանում Երևանի և 9 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Վիրավորական է այդ փաստաթղթի համեմատությունը գործող կառավարիչների կողմից խայտառակ պայմաններով ստորագրման պատրաստվող պայմանագրի հետ Ադրբեջանական կողմն ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների․ ՀՀ ՊՆ-ն հրապարակել է նրանց անունները Հաստատվել է ՃՈ հրամանատարի մեղավորությունը Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վրաերթում Ցանկացած վայրագության համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն Հայոց պետականությունը և Հայ ժողովուրդը կանգած են գոյաբանական սպառնալիքի առջև․ «Հայաստան» խմբակցություն Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում 36 ժամ ջուր չի լինի Բաքվում ԱՄՆ դեսպանությունը կոչ է արել պատասխանատվության ենթարկել հայ ռազմագերիներին գնդակահարողներին Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Շատ հնարավոր է, որ ՀԱՊԿ-ն որոշում կայացնի դուրս գալ Հայաստանից. Ալեն Սիմոնյան Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործություն թույլ տված ադրբեջանցի զինծառայողներին Ինչ է ուզում Ռուսաստանը Հայաստանից. «Հավաստի աղբյուրը» շարունակում է բացահայտումները Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին առաջարկել է ստանձնել Արցախի պետնախարարի պաշտոնը ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ Առաջարկվում է տարկետում ստացած ուսանողների զորակոչի տարիքը 27-ից դարձնել 28 Ցյուրիխյան արձանագրությունների և հայ-թուրքական հաշտության հնարավոր պայմանագրի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի դատողություններն անընդունելի են Ոսկու և արծաթի գներն աճել են Երևանի և 4 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Հայ զինծառայողների գնդակահարության տեսանյութից հետո Ջերմուկի տարածքում շրջապատված ադրբեջանական ջոկատն արդեն պետք է ոչնչացված լիներ Լևոն Տեր-Պետրոսյանն անդավաճան է ինքն իր ոճին՝ ամեն բան գլխիվայր անել և ներկայացնել իրեն հարմար լույսի ներքո․ քաղաքագետ Իսպանական լրատվամիջոցները անդրադարձել են Ադրբեջանի ռազմական հանցագործություններին Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Երկամսյա վարժական հավաքներին չներկայացած տղամարդը դանակով հարձակվել է ոստիկանների վրա Հայ ռազմագերիների գնդակահարությունը կատարվել է Իշխանասարի դիրքերից մեկում՝ «Հովազ 1» բարձունքում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan