Վրաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները պետք Է դուրս բերվեն փակուղուց. Կվիրիկաշվիլի

Վրաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները պետք Է դուրս բերվեն փակուղուց. Կվիրիկաշվիլի

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է կառուցողական երկխոսության օգնությամբ Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու անհրաժեշտության մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Կարծում եմ, որ մեզ անհրաժեշտ Է նորմալացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, այսօր մեր հարաբերությունները փակուղում են, կարծում եմ, որ մենք պետք է դուրս գանք այդ փակուղուց, բայց… ոչ ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարցում փոխզիջումների հաշվին, այլ առավելագույն կառուցողականության շնորհիվ»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին:

Դրա հետ մեկտեղ վարչապետը համարժեք է համարել Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեի հայտարարությունն այն մասին, որ ապագայում հնրավոր է իր հանդիպումը Ռուաստանի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ, հաղորդել է Sputnik-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում