Վրաստանում նախընտրական արշավը կսկսվի հունիսի 8-ին՝ քվեարկությունից չորս ամիս առաջ

Վրաստանում նախընտրական արշավը կսկսվի հունիսի 8-ին՝ քվեարկությունից չորս ամիս առաջ

Վրաստանում խորհրդարանական ընտրությունների ամսաթիվը մնում է անփոփոխ. դրանք կկայանան հոկտեմբերի 8-ին, իսկ նախընտրական արշավը կսկսվի հունիսի 8-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է հանրապետության նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:

Պետության ղեկավարն այդ մասին հայտնել է՝ ամփոփելով վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի եւ խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ կայացած խորհրդակցությունների արդյունքները:

«Խորհրդարանական ընտրությունների ամսաթիվը չի փոխվի. դրանք կկայանան հոկտեմբերի 8-ին: Ինչ վերաբերում է նախընտրական արշավի սկսվելու ամսաթվի հրապարակմանը, ապա մենք հասանք փոխհամաձայնության, համեմատեցինք մեր դիրքորոշումները եւ համաձայնեցրինք, որ համապատասխան ակտը, իմ որոշումը եւ դրա կոնտրասիգնացիան տեղի կունենա հունիսի 8-ին: Դա նշանակում է, որ նախընտրական արշավը կշարունակվի չորս ամիս»,- ասել է Մարգվելաշվիլին, որի խոսքը մեջբերել է պետության ղեկավարի վարչակազմը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում