Ադրրբեջանը, Վրաստանը եւ Թուրքիան որոշել են միասին ապահովել նավթային խողովակաշարերի անվտանգությունը

Ադրրբեջանը, Վրաստանը եւ Թուրքիան որոշել են միասին ապահովել նավթային խողովակաշարերի անվտանգությունը

Ադրբեջանը, Թուրքիան եւ Վրաստանը պայմանվորվել են համատեղ ապահովել նավթագազախողովակաշարերի անվտանգությունը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական Գաբալա (Կուտկաշեն) քաղաքում երեք երկրների պաշտպանության նախարարների միջեւ երեկ տեղի ունեցած հանդիպման արդյունքներով հայտարարել է Թուրքիայի ՊՆ ղեկավար Իսմեթ Յըլմազը:

«Երեք երկրների նախարարները քննարկել են նավթային եւ գազային խողովակաշարերի անվտանգությունը համատեղ ապահովելու հարցը եւ դրա մասին համաձայնություն է ձեռք բերվել», -ասել է Յըլմազը հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսում:

Գաբալայում մայիսի 15-ին անցկացված արդեն 4-րդ հանդիպման ժամանակ Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ՊՆ ղեկավարները հայտարարել են, որ մտադիր են խորացնել պաշտպանության ոլորտում եռակողմ համագործակցությունը:

Երեք երկրների ԶՈւ մարտունակությունը մեծացնելու համար նպատակահարմար է ճանաչվել համատեղ զինավարժանքների անցկացումը, ռազմական կրթության ոլորտում համագործակցության կազմակերպումը, կիբեռանվտանգության ոլորտում կապերի զարգացումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում