Ադրբեջանի վարչապետը բանակցություններ է վարում Վրաստանում

Ադրբեջանի վարչապետը բանակցություններ է վարում Վրաստանում

Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն այցով ժամանել Է Վրաստան: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են հանրապետության Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն եւ այլ պաշտոնատարներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Օդանավակայանից Ադրբեջանի վարչապետն ուղեւորվել Է Վրաստանի նախագահի նստավայր, որտեղ բանակցություններ Է վարել նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ:

Իր այցի շրջանակներում Ռասիզադեն հանդիպում կունենա նաեւ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ:

Բացի այդ, սպասվում Է Ադրբեջանի վարչապետի մասնակցությունն ու ելույթը Արեւելք-Արեւմուտք Էներգետիկական միջանցքի 20-ամյակին նվիրված նիստում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում