Վրաստանը եւ Ուկրաինան տեսանելի ապագայում ՆԱՏՕ-ի անդամ չեն դառնա. Լատվիայի ԱԳ նախարար

Վրաստանը եւ Ուկրաինան տեսանելի ապագայում ՆԱՏՕ-ի անդամ չեն դառնա. Լատվիայի ԱԳ նախարար

Վրաստանը եւ Ուկրաինան մոտ ապագայում Հյուսիսատլանտյան դաշինքի կազմ մտնելու հեռանկարներ չունեն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կարծիքը մայիսի 24-ին հայտնել Է Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեւիչը:

«ՆԱՏՕ-ն միշտ էլ հայտարարում էր «բաց դռների» սկզբունքի մասին: Բայց այժմ մենք չենք խոսում տեսանելի ապագայում ՆԱՏՕ-ին Վրաստանի կամ Ուկրաինայի մասնակցության հնարավորությունների մասին»,- ասել է նա տեղական Delfi ինտերնետ-պորտալին տված հարցազրույցում:

Ռինկեւիչը հավելել է, որ բուն դաշինքում «այդ հարցի շուրջ միասնություն չկա»:

«Այն փաստը, որ Չեռնոգորիան միանում է ՆԱՏՕ-ին, ակնառու հաստատումն է այն բանի, որ «բաց դռների» քաղաքականությունը գործում է: Բայց թեկնածու երկրներն իրենք պետք է պատրաստվեն, բարեփոխումներ անցկացնեն: Եվ դա միայն պաշտպանության քաղաքականությանը չի վերաբերում»,- նշել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում