Վրաստանը խորհրդային ռազմական տեխնիկան կփոխարինի ԱՄՆ-ի սպառազինություններով

Վրաստանը խորհրդային ռազմական տեխնիկան կփոխարինի ԱՄՆ-ի սպառազինություններով

Վրաստանը մտադիր է վերջնականապես հրաժարվել խորհրդային ռազմական տեխնիկայի օգտագործումից եւ մշտական ռեժիմով բանակցություններ է վարում ԱՄՆ-ից ռազմական տեխնիկա գնելու շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 25-ին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վախթանգ Քափանաձեն:

«Դա մշտական գործընթաց է: Մենք ցանկանում ենք նորացնել ռազմական տեխնիկան: Մենք ցանկանում ենք մեկընդմիշտ հրաժարվել խորհրդային արտադրության տեխնիկայից, որի պահպանումը եւ հետագա շահագործումը դժվարացել է դրա հնության ու եւս մի շարք բոլորին հայտնի պատճառներով: Բայց մենք չենք կարող դա միանգամից անել, դա աստիճանական գործընթաց է: Դրա համար մշտական աշխատանք է կատարվում: Գլխավորն այն է, որ այդ ուղղությամբ միշտ առկա է ԱՄՆ-ի պատրաստությունը»,-հայտարարել է  Քափանաձեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում