Թբիլիսիում ավտովթարից Հայաստանի քաղաքացի է զոհվել, երեքը վիրավոր են

Թբիլիսիում ավտովթարից Հայաստանի քաղաքացի է զոհվել, երեքը վիրավոր են

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից մայիսի 27-ին տեղեկություն է ստացվել, որ Թբիլիսի քաղաքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. «Mercedes Minivan» մակնիշի 34 TT 795 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է մարդատար «GAZelle» մակնիշի ավտոմեքենային: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

ՀՀ քաղաքացիներ` 1982 թ. ծնված Սուրեն Վ.-ը, 1959 թ. ծնված Ռուսլան Գ.-ը, 1982 թ. ծնված Արտյոմ Տ.-ը տեղափոխվել են Օրտաչալայի Նյու հիվանդանոց: ՀՀ քաղաքացիներից մեկը տեղում զոհվել է:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում