Վրաստանը երկրորդն Է Թուրքիա այցելուների թվով

Վրաստանը երկրորդն Է Թուրքիա այցելուների թվով

Վրաստանի քաղաքացիները, Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության կայքում ներկայացված տվյալների համաձայն, երկրորդ տեղն են զբաղեցնում հունվարից մինչեւ ապրիլ ընկած ժամանակաշրջանում այս երկիր այցելած օտարերկրացիների շրջանում:

Ընդամենը տարեսկզբից Թուրքիայի սահմանը հատել Է Վրաստանի 615 հազար քաղաքացի, ինչը 34,15 տոկոսով ավելի Է 2015 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ:

Թուրքիա այցելուների թվով առաջին տեղում Գերմանիայի քաղաքացիներն են: Հաշվետու ժամանակաշրջանում երկիր Է ժամանել 730 հազար մարդ: Դա 35,43 տոկոսով պակաս Է, քան 2015 թվականի հունվար-ապրիլին:

Երրորդ հորիզոնականն զբաղեցնում Է Իրանը՝ 561 հազար մարդ (1,54 տոկոսով ավելի):

Ապրիլին Թուրքիայում գրանցվել Է վերջին 17 տարվա ընթացքում զբոսաշրջիկների հոսքի անկման առավելագույն մակարդակը: Այցելուների թիվը անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ կրճատվել Է 28,1 տոկոսով, հաղորդել Է «Գրուզիա Online»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում