Քեմալականությանը փոխարինելու է գալիս էրդողանականությու ՞նը

Քեմալականությանը փոխարինելու է գալիս էրդողանականությու ՞նը

Թուրքիայի խորհրդարանը վստահության քվե է հայտնել վարչապետ Բինալի Յըլդըրըմի գլխավորած կառավարությանը, գրում է РИА Новости-ն:Վստահության քվեի օգտին 550 պատգամավորից քվեարկել է 315-ը: Քվեարկությունը բաց է եղել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարել է անցած կիրակի օրը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նոր առաջնորդ ընտրված Յըլդըրըմին նոր կառավարության ձևավորումը: Էրդողանը հաստատել է Թուրքիայի կառավարության նոր կազմը անցյալ երեքշաբթի օրը, ինչից հետո Յըլդըրըմը ներկայացրել է կառավարության ծրագիրը խորհրդարանի նիստին: Կառավարության առաջնահերթություններից մեկը նա նշել է նախագահական կառավարման ձևի անցումը: Չնայած դեռևս նախագահական կառավարման ձևին անցում չի կատարվել, սակայն նախագահ Էրդողանը միևնույն է երկրի համար մեկ դեմքն է, որը թուրքական քաղաքական արենան վերածել է սեփական կամակայությունների դաշտի: Եվ երբ հայացք ենք ձգում Թուրքիային «Արդարություն և զարգացում» կուսակացության իշխանության գալուց առաջ և ներկայումս, ապա փոփոխությունն առհելի է: Էրդողանը ձգտում է դառնալ նոր Աթաթուրք և վերացնում է այն ժառանգությունը, որը Թուրքիան ուներ մինչ ԱԶԿ-ի իշխանության գալը:Իսկ մինչ այդ Թուրքիան առաջնորդվում էր քեմալականության գաղափարախոսությամբ, որը հիմնական վեց կետերը, հայտնի, որպես վեց նետեր, ամրագրվել են Թուրքիայի Սահմանադրության մեջ 1937թ-ին: Անդրադառնանք այս սկզբունքներին և հասկանանք, թե ինչ է իրականում Էրդողանը փորձում փոխել և փոխում է: Դրանք են`

Հանրապետականություն- կառավարման այս մոդելը Աթաթուրքը նախընտրելի էր համարում, որը և փոխարինեց Օսմանյան միապետությանը, այն պահպանվում է մինչ այժմ:

Ազգայնականություն քաղաքացիներին հայրենասաիրական և տիտղոսային ազգին նվիրվածության ոգով դաստիարակող ազգային պետության իդեալը։ Էթնիկականի և քաղաքացիական նույնականացումը։Ազգայնականությանը առանձնահատուկ տեղ էր շնորհվում, այն դիտարկվում էր որպես ռեժիմի հիմնասյունը: Աթաթուրքի ազգայնականությունը յուրահատուկ առանձնահատկություն ուներ համեմատած երիտթուրքերի ազգայնականության հետ։ Աթաթուրքի ազգայնականությունը, որի նշման համար նախըտրվում էր «միլլեթչիլիկ» («միլլեթ»՝ «ազգ» բառից), նախկին՝ «թյուրքչյուլյուք» («թյուրքականություն») բառի փոխարեն, հեռանում էր ռասայական ազգայնականությունից և պանթյուրքիզմից, և հասկացվում էր Աթաթուրքի կողմից ֆրանսիական տեսակով՝ որպես Թուրքիայի Հանրապետության սահմաններում քաղաքական ազգության գաղափարախոսություն (այլ ոչ թե թյուրքական էթնիկ ազգության, ինչպես դա լինում է սովորաբար պանթյուրքիստների մոտ): Չնայած կոնցեպտուալ մասը բավականին գեղեցիկ է ձևակերպված, սակայն իրականության մեջ Թուրքիայի Հանրապետության տարածքում բնակվող բոլոր ոչ թուրքերը միշտ էլ ենթարկվում են ռասսայական խտրականության: Էրդողանի օրոք ազգային անհանդուրժողականությունը ևս ծաղկում ապրեց, և պատահական չէ, որ իր ելույթներից մեկում իրեն հայ անվանելը վիրավորանք որակեց:

Էտատիզմ, որն իրենից ենթադրում է պետության առաջնային դերով խառը տնտեսության կառուցումը:

Ժողովրդայնություն-սա էլ թուրքական հասարակության մեջ դասակարգային անհավասարություններին ուղղված քայլ էր, որի երաշխավորը խորհրդարական պետության ստեղծումն էր: Փաստացի, սահմանադրական փոփոխությունները փոխում են այս դրույթը` կառավարության առաջնահերթությունը վերցնելով ժողվրդի ներկայացուցիչներից` խորհրդարանից` տալով նախագահին:

Սակայն ամենակարևոր երկու սկզբունքները, որոնց դեմ է ուղղված Էրդողանի գործունեությունը, աշխարհիկությունն ու հեղափոխությունն են:
1928թ-ին Թուրքիայի սահմանարդության միջից հանվեց Իսլամը պետական կրոն ճանաչելու մասին դրույթը, իսկ 1937թ-ին որպես առանձին հոդված ամրագրվեց լաիցիզմը, որը մատնանշում է պետության աշխարհիկ բնույթը, պետության և կրոնի տարանջատումը: Քեմալի առաջաին ձևափոխությունների մեկն էր շարիաթի չեղարկումը։ Հետո արգելվել է կրոնական կրթությունը, իսկ բոլոր դպրոցները ենթարկել են Լուսավորության նախարարությանը։ Ժամանակակից Թուրքիայիում այդ սկզբունքը արտացոլվում է իսլամամետ կողմնորոշության դատական հետապնդության հռչակման տեսքով: Սակայն Թուրքիայում իշխող ԱԶԿ-ն հենց կրոնական ուղղվածություն ունի և Էրդողանի տոտալիտար իշխանության պահպանման պարագայում բացառված չէ, որ Թուրքիայում լայիկության սկզբունքը կորցնի իր ուժը: Էրդողանի և թուրքական իշխող վերնախավի շատ կանայք շրջում են հիջաբներով, ինչն արգելված է, սակայն այդ կերպ էրդողանականները ընգծում են իրենց գաղափարախոսության մեջ կրոնական գործոնի առաջնահերթությունը:
Նախկինում Աթաթուրքը ամրագրել էր հեղափոխականության դրույթը, որով պետք է կանխվեր երկրում հետադիմական կրոնական կարգերի հաստատումը: Նախկինում վերահսկիչի դերը կատարում էր զինվորականությունը, որը հանրապետական Թուրքիայի պատմության մեջ չորս անգամ` 1960, 1971 1980 1997թթ-ին: 2002թ-ին ԱԶԿ-ի իշխանության գալուց հետո 2003թ-ին զինվորականները ևս մեկ հեղաշրջում նախապատրաստեցին, որը սակայն չկարողացան կենսագործել:

Այդ պլանը ստացել էր «Բալյոզ» («Կռան») անվանումը և մշակվել 2002-2003թթ.: Այն հավանության է արժանացել զինված ուժերի 162 սպաների, այդ թվում նաև 29 գեներալների հանդիպման ժամանակ: Դրա համաձայն` նախատեսված էր երկրում հայտարարել արտակարգ դրություն և քաոսի ու բռնության մթնոլորտի ստեղծման ճանապարհով հեղաշրջման կազմակերպման համար համապատասխան հիմք ստեղծել: Սակայն նրանց ոչ միայն չհաջողվեց հեղաշրջում կատարել, այլ նաև Էրդողանը չեզոքացրեց նրանց, որպես աշխարհիկության երաշվորների: Այս ամենին հետևեցին բազմաթիվ զինվորականների ձերբակալություններ: Էրդողանը դաշտ նախապատրաստեց իր միանձնյա իշխանության սյուներն ամրապնդելու համար: Նա ձգտում է դառնալ նոր Աթաթուրք, և պատահական չէ, որ Մուստաֆա Քեմալի նկատմամբ պետական հարգանքը նվազագույնի է հասցված: Պետական խորհրդանիշների վրայից քայլ առ քայլ ջնջվում է նրա դիմապատկերը և կռահելի է, որ մոտ ապագայում նրան կփոխարինի Էրդողանի պատկերը:

Այսպիսով, Էրդողանը և նրա կուսակցությունն այս տարիների ընթացքում բավականին պարարտ հող են նախապատրաստել քեմալականության որոշ կարևոր հիմնադրույթներից հրաժարվելու համար: Նրանք Թուրքիայի ապագան տեսնում են իսլամական հենասյուների վրա, Էրդողանի միանձնյա իշխանության ներքո: Հետաքրքիր է, այդուամենայնիվ, կաշխատի՞  քեմալականության հեղափոխությունների սկզբունքը:

 

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում