Աբխազական երկաթգծի վերագործարկումը թոփ խնդիր չէ ոչ ՌԴ-ի, ոչ էլ Վրաստանի համար. վրաց փորձագետ

Աբխազական երկաթգծի վերագործարկումը թոփ խնդիր չէ ոչ ՌԴ-ի, ոչ էլ Վրաստանի համար. վրաց փորձագետ

Աբխազական երկաթգծի վերագործարկման խնդիրը Ռուսաստանին ճիշտ է հետաքրքրում է, բայց առաջնահերթ չի համարվում: Այս մասին Times.am-ի հետ զրույցում «Կովկասյան տուն» հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն Գիորգի Կանաշվիլին՝ նշելով, որ այն չի լուծվում մի շարք խնդիրների պատճառով: 

«Այն Ռուսաստանի համար գերխնդիր չէ, վրացական կողմն էլ առանձնապես չի արձագանքում: Այսօր Ռուսաստանը բազում խնդիրներ ունի Ուկրաինայում ու Սիրիայում և հաստատ երկաթգիծ բացելու ժամանակ չունի: Վրաստանում էլ այս հարցը թոփ տասնյակում չէ»,- ընդգծեց նա՝ չբացառելով, որ ռուս-վրացական հարաբերությունների որոշակի նորմալացում կարող է լինել, բայց իհարկե Վրաստանի արտաքին քաղաքական նախընտրությունների հաշվի առնմամբ: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում