Ռուսաստանի հետ հարաբերություններում համբերություն է անհրաժեշտ. Իվանիշվիլի

Ռուսաստանի հետ հարաբերություններում համբերություն է անհրաժեշտ. Իվանիշվիլի

Վրաստանի նախկին վարչապետ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին այն կարծիքին Է, որ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու Վրաստանի ձգտումը Ռուսաստանի կողմից դիտվում Է որպես սպառնալիք, եւ վրացական կողմին ժամանակ ու համբերություն Է անհրաժեշտ ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացում:

«Դա դժվարին գործընթաց Է: Մեր արտաքին քաղաքական ռազմավարությունը չի հակասում Ռուսաստանի ազգային շահերին, սակայն ՌԴ-ի ղեկավարությունը դա վտանգավոր Է համարում իր համար: Մենք այդ տեղեկատվությունն ունենք, բայց շարունակում ենք նպատակներին հասնելու մեր ուղին»,-հայտարարել Է Իվանիշվիլին Առաջին վրացական հեռուստաալիքի եթերում:

«Մենք անպայմանորեն կդառնանք ՆԱՏՕ-ի անդամ, մենք պետք Է ջանանք դառնալ Եվրամիության անդամ, դրա համար ժամանակ Է անհրաժեշտ: Մենք համբերությամբ պետք Է շարունակենք զարգացնել մեր տնտեսությունը եւ սպասենք այն պահին, երբ Ռուսաստանը եւ գործընկեր երկրները կգիտակցեն ու կտեսնեն, որ արդեն ժամանակն Է, որ Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության անդամ»,-հավելել Է Իվանիշվիլին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում