Իվանիշվիլին ի դեմս Վրաստանի վարչապետի տեսել է իր երազանքի մարդուն

Իվանիշվիլին ի դեմս Վրաստանի վարչապետի տեսել է իր երազանքի մարդուն

Ես ի դեմս Վրաստանի ներկայիս վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի տեսել եմ իմ երիտասարդության երազանքի մարդուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտարարել Է Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին:

Կվիրիկաշվիլին վարչապետ Է դարձել այն բանից հետո, երբ անցյալ տարվա դեկտեմբերին Իրակլի Ղարիբաշվիլին առանց պատճառների բացատրության հրաժարվեց այդ պաշտոնից: Մինչ այդ Կվիրիկաշվիլին զբաղեցրել Է Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարի եւ երկրի արտգործնախարարության ղեկավարի պաշտոնները:

«Ես Գեորգիի (Կվիրիկաշվիլիի – ծանոթ. խմբ.) մեջ տեսել եմ իմ երիտասարդության երազանքի մարդուն: Նա հավասարակշռված Է, մարդկային, ազնիվ եւ դրա հետ մեկտեղ լավ կառավարիչ Է, լավ պրոֆեսիոնալ, ֆինանսիստ եւ այլն»,- ասել Է Իվանիշվիլին Վրաստանի ազգային հեռուստաալիքների ներկայացուցիչների հետ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

Դրա հետ մեկտեղ, բնութագրելով ներկայիս վարչապետին, Բիձինա Իվանիշվիլին նշել Է, որ Կվիրիկաշվիլին իր համար հայտնագործություն Է եւ ազնվության օրինակ, հաղորդել Է Sputnik-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում