Վրաստանը չունի այն մեծ կախվածությունը Ռուսաստանից, որը եղել է. Կվիրիկաշվիլի

Վրաստանը չունի այն մեծ կախվածությունը Ռուսաստանից, որը եղել է. Կվիրիկաշվիլի

Վրաստանը չունի այն մեծ կախվածությունը Ռուսաստանից, որը եղել է, քանի որ երկրին էներգակիրների մատակարարումների մեջ ռուսական կողմի բաժինը 10 տոկոսից պակաս է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:

Միջազգային էներգետիկական խորհրդաժողովի ընթացքում, որը հունիսի 9-ին տեղի է ունեցել Թբիլիսիում, պատասխանելով հարցերին, Կվիրիկաշվիլին արծարծել է «Գազպրոմի» եւ Վրաստանում ռուսական քարոզչության ուժեղացման հետ կապված թեմաները:

Նա նշել է, որ «Գազպրոմի» հետ բանակցություններ են անցկացվել 40 տոկոսով աճած էներգետիկական պահանջմունքները բավարարելու շուրջ, որոնք ավարտվել են լրացուցիչ ծավալով գազի մատակարարումների վերաբերյալ SOCAR-ի հետ համաձայնագրի կնքմամբ:

Ուստի, ինչպես նշել է Վրաստանի վարչապետը, «Գազպրոմի» հետ բանակցությունների հետ կապված բոլոր ելույթները քաղաքական շահարկում էին եւ չէին համապատասխանում իրականությանը: Վրաստանը շարունակում է ռազմավարական գործընկերությունն Ադրբեջանի հետ, հավելել է Գեորգի Կվիրիկաշվիլին, հաղորդել է Sputnik-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում