Իվանիշվիլին գիտի՝ ինչպես շտկել աբխազների եւ օսերի նկատմամբ Սահակաշվիլիի թույլ տված սխալները

Իվանիշվիլին գիտի՝ ինչպես շտկել աբխազների եւ օսերի նկատմամբ Սահակաշվիլիի թույլ տված սխալները

Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հավատում է, որ Աբխազիան եւ Հարավային Օսիան, որոնք Թբիլիսին կորցրել է, նրա խոսքով, նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի սխալների պատճառով, միջազգային հանրակցության օգնությամբ կվերադառնան Վրաստանի կազմ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Այն, որ մենք ստացանք բռնազավթված տարածքներ, այդ թվում՝ «Ազգային շարժման» եւ նրա առաջնորդի չմտածված ու անհասկանալի գործողությունների հետեւանքն Էր: Բացառապես խաղաղ ճանապարհով, չտրվելով սադրանքների… մենք պետք է առավելագույնս իրազեկենք միջազգային հանրակցությանը եւ նրա հետ միասին ջանանք վերականգնել այն կորուստները, որոնք նաեւ նախկին իշխանությունների սխալների արդյունք են: Մենք անպայմանորեն կկարողանանք վերադարձնել մեր եղբայրներին՝ աբխազներին ու օսերին, եւ կվերամիավորենք տարածքները»,- հայտարարել է Իվանիշվիլին, հաղորդել է Sputnik-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում