Վրաստանը հրաժարվել է մասնակցել Լեհաստանում ՆԱՏՕ-ի «Անակոնդա-16» զորավարժություններին

Վրաստանը հրաժարվել է մասնակցել Լեհաստանում ՆԱՏՕ-ի «Անակոնդա-16» զորավարժություններին

Վրաստանը հրաժարվել է մասնակցել Լեհաստանում ՆԱՏՕ-ի «Անակոնդա-16» զինավարժանքներին՝ զինվորական այն ստորաբաժանումում ջրծաղիկի բռնկման պատճառով, որը պետք Է մեկներ զորավարժությունների, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

ՆԱՏՕ-ի զինավարժանքներին պետք է մասնակցեր վրացական բանակի թեթեւ հետեւազորի վաշտը, սակայն ուղեւորվելուց մի քանի օր առաջ ստորաբաժանումում գրանցվել են ջրծաղիկով հիվանդանալու դեպքեր:

«Այս փաստի պատճառով Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբում կայացել է կոնսիլիում, որտեղ որոշում է ընդունվել զինավարժանքների մասնակիցների շրջանում վիրուսի տարածումից խուսափելու համար այս տարի չեղյալ հայտարարել դրանց վրացի զինծառայողների մասնակցությունը»,- հայտնել են Վրաստանի պաշտպանության նախարարությունում:

Հիշեցնենք, որ «Անակոնդա-16» զորավարուժությունները Լեհաստանում տեղի են ունենում հունիսի 7-ից մինչեւ 17-ը, դրանց մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ երկրների ավելի քան 31 հազար զինծառայողներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում