Մերկելը եւ Կվիրիկաշվիլին հունիսի 15-ին Բեռլինում կքննարկեն Հարավային Կովկասի իրադրությունը

Մերկելը եւ Կվիրիկաշվիլին հունիսի 15-ին Բեռլինում կքննարկեն Հարավային Կովկասի իրադրությունը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունիսի 15-ին կհանդիպի Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը:

«Կքննարկվեն երկկողմ հարաբերությունների հարցեր, Հարավային Կովկասի տարածաշրջանի իրադրությունը եւ Վրաստանի եւ Եվրամիության հարաբերությունները»,- լրագրողներին ասել է Զայբերտը:

Բանակցությունների արդյունքների շուրջ ծրագրված է հանդիպում լրագրողների հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում