Ռուսաստանը պատրաստ է ապակայունացնել Եվրասիայի կեսը. Մարգվելաշվիլի

Ռուսաստանը պատրաստ է ապակայունացնել Եվրասիայի կեսը. Մարգվելաշվիլի

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ Է ապակայունացնել Եվրասիայի կեսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա ասել է հունիսի 10-ին EUobserver հրատարակությանը տված հարցազրույցում:

Մարգվելաշվիլիի խոսքով՝ Մոսկվան ընդունակ է իր ազդեցությունը պահպանելու համար ակտիվացնել ցանկացած սառեցված հակամարտություն հարեւան երկրներում: Նա հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չպետք է փորձի գուշակել, թե որտեղ կսկսվի իրադարձությունների Էսկալացումը: «Խոսքը վերաբերում է տարածաշրջանում վաղ նախազգուշացման արդյունավետ համակարգի ստեղծմանը»,-պարզաբանել է Վրաստանի նախագահը:

Մարտի 31-ին Մարգվելաշվիլին Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի ընթացքում հայտարարել էր, որ Մոսկվան Անդրկովկասը համարում է իր ետնաբակը: Նրա խոսքով՝ Մոսկվան փորձում է կանգնեցնել հանրապետության զարգացումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում