Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը մեկնարկում է. Գլխավոր գործընկերը «Կոկա-Կոլա»-ն է

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը մեկնարկում է. Գլխավոր գործընկերը «Կոկա-Կոլա»-ն է

Ֆրանսիայի մայրաքաղաքում այսօր՝ հունիսի 10-ին, Ֆրանսիա-Ռումինիա հանդիպմամբ մեկնարկում է ֆուտբոլային տոնը՝ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը, որը կտևի ուղիղ 1 ամիս: Հանդիպումները կկայանան Ֆրանսիայի մի շարք քաղաքների՝ Փարիզի, Բորդոյի, Լիոնի, Մարսելի, Լիլի, Նիսի, Սենթ Էթիենի, Թուլուզի և Սեն Դենիի մարզադաշտերում:

Տարիներ շարունակ «Կոկա-Կոլա» ընկերությունը հովանավորում է ֆուտբոլի Աշխարհի և Եվրոպայի գավաթների խաղերը: 1978-ից ի վեր ընկերությունը ՖԻՖԱ Աշխարհի գավաթի խաղերի պաշտոնական գործընկերն է, իսկ 1988-ից՝ Եվրոպայի գավաթների խաղերինը: Ամբողջ աշխարհով մեկ ընկերությունն ամեն առաջնությանն ընդառաջ տարատեսակ խաղարկություններ է կազմակերպում՝ հանրության հետ կիսելով տոնական տրամադրությունը: Ինչպես և ամբողջ աշխարհում, «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերությունն էլ մրցաշարին ընդառաջ ավանդական խաղարկություն էր կազմակերպել, որը մեկնարկել էր դեռ մայիսի 2-ին ու ավարտվելու է հուլիսի 15-ին: Խաղարկության գլխավոր մրցանակը հուլիսի 2-ին ֆրանսիական Բորդոյում կայանալիք Եվրո-2016-ի քառորդ եզրափակչի խաղերից մեկի 5 ուղեգրերն էին, որոնց հաղթողներն արդեն հայտնի են ու պատրաստվում են ուղևորության: Ուղեգրերից բացի խաղարկվում են նաև ֆիրմային բաժակներ, գլխարկներ, գնդակներ և սպորտային պայուսակներ: Խաղարկության մեկնարկից հետո արդեն տասնյակ հազարավոր շահումներ են եղել, մրցանակների ընդհանուր թիվը 135.000 է:

Հաջողակները՝ Բորիս Բաղդասարյանը, Կարինե Գևորգյանը, Ալբերտ Սաֆարյանը, Նորիկ Նահապետյանն ու Քրիստինե Մուրադյանը հուլիսին 5 օրով կմեկնեն Ֆրանսիա, որտեղ Բորդոյում մարզադաշտից կհետևեն Եվրո-2016-ին:

Բորիսը, օրինակ, Իտալիայի հավաքականին է երկրպագելու, ու հենց իտալացիների խաղին էլ կուզեր հետևել: Կարինեն ու Նորիկը Գերմանիայի հաղթանակի կողմնակից են, իսկ Ալբերտն ու Քրիստինեն հուսով են, որ գավաթը կհասնի Անգլիային: Նրանք հինգն էլ անհամբեր սպասում են հուլիսին Ֆրանսիա իրենց ուղևորությանը, չնայած գրեթե բոլորը մինչև հիմա դժվարությամբ են հավատում, որ հաղթել են ու նման հնարավորություն ստացել:

Սա արդեն ֆուտբոլի Եվրոպայի երրորդ առաջնությունն է, որն անցնելու է Ֆրանսիայում: Գործող չեմպիոնը վերջին երկու առաջնությունում (2008-ին ու 2012-ին) հաղթած Իսպանիայի հավաքականն է: Մրցաշարին մասնակցում է 24 հավաքական, հաղթողն էլ կմասնակցի հաջորդ տարի Ռուսաստանում կայանալիք ՖԻՖԱ Կոնֆեդերացիայի գավաթին: Այս առաջնության համար կազմվել է 6 խումբ, յուրաքանչյուրում ընդգրկվել է 4-ական հավաքական: Ի դեպ, ռեկորդային՝ մասնակից 24 երկրի մասին որոշումն ՈւԵՖԱ-ն կայացրել էր դեռ 2008-ին: Մինչ այդ առաջնությանը մասնակցում էր 16 երկիր: Դեռ 1960-ին մասնակիցների թիվն ընդամենը 4-ն էր, 1980-ին այն հասավ 8-ի, և միայն 1992-ին կրկնապատկվեց ու դարձավ 16:

Հետևեք մեզ նաև Telegram-ում