Կվիրիկաշվիլին մտադիր է վարչապետ լինել նաեւ խորհրդարանական ընտրություններից հետո

Կվիրիկաշվիլին մտադիր է վարչապետ լինել նաեւ խորհրդարանական ընտրություններից հետո

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հայտարարել է, որ ընտրություններից հետո ինքը մտադիր չէ մնալ խորհրդարանում: Լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ Կվիրիկաշվիլին արձագանքել է հունիսի 13-ին տարածված այն տեղեկատվությանը, որի համաձայն՝ ընտրություններից հետո, հնարավոր է, նրան ընտրեն խորհրդարանի նախագահ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

«Երեկ այդ հարցի կապակցությամբ աղմուկ է բարձրացել: Ես մտադիր չեմ մնալ խորհրդարանում: Դա բացառված է: Ես մտադիր եմ մնալ նույն այն պաշտոնում, որն այսօր զբաղեցնում եմ, որովհետեւ մեզ հարկավոր է բազմաթիվ կարեւոր գործեր անել»,-հայտարարել է Գեորգի Կվիրիկաշվիլին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում