AM | RU
USD
EUR
RUB

Գաղափարական ֆուտբոլ

 

Արդեն մի քանի օր է` մեկնարկել է Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը: Ֆուտբոլն այն բացառիկ մարզաձևերից է, որն անտարբեր չի թողնում ոչ մեկին, անգամ այդ մարզաձևն առանձնապես չսիրողներին: Առաջնության ամբողջ ընթացքում, գրեթե բոլորն ապրում են ֆուտբոլով ու քիչ չեն դեպքերը, երբ համաշխարհային կոնկրետ քաղաքական գործըթացների սկիզբը կամ ավարտը, պայմանավորված է եղել առաջնության բացումով կամ ավարտով:

Ֆուտբոլը հաճախ լակմուսի թուղթ է դառնում մարդկանց գաղափարների բացահայտման համար. ոմանց մտքերն են <պոռթկում>, մի մասն էլ դեմագոգիայով զբաղվելու, շրջապատից տարբերվելու, իրենց աշխարհաքաղաքացի երևակայելու պատրվակ են գտնում:

Ֆուտբոլային խաղերի երկրպագման հիմքում սովորաբար ընկած է լինում երկու սկզբունք: Մեկը զուտ սպորտային մոտեցումն է, երբ երկրպագում ես այս կամ այն հավաքականին` ըստ ցուցադրվող խաղի որակի:

Մյուսը քաղաքական մոտեցումն է, երբ մարդը երկրպագում է որևէ հավաքականի` առանց հաշվի առնելու ցուցադրվող խաղի որակը և որքան էլ վատ խաղա իր երկրպագած թիմը, միևնույնն է, մարդը երկրպագելու է այդ հավաքականին, քանի որ այդ երկիրը համապատասխանում է իր քաղաքական մոտեցումներին:

Ինչ խոսք, դա սպորտային մոտեցում չէ, բայց այդ երևույթը մեծ տարածում ունի և որքան էլ փորձենք սպորտը տարանջատել քաղաքականությունից, դա մեզ չի հաջողվի:

Կա նաև երրորդ, զուտ սուբյեկտիվ մոտեցումը, որը պայմանավորված է միանգամայն այլ գործոններով, ավելի շատ նոստալգիկ մոտեցումներով` կապված նախկինում տեղի ունեցած խաղերի հիշողություններով:

Օրինակ` ես Բրազիլիայի հավաքականի մոլի երկրպագու եմ ու ինչքան էլ այս կամ այն առաջնությանը Բրազիլիայի հավաքականը վատ խաղա, ես շարունակում եմ երկրպագել այդ հավաքականին, ու երբ Բրազիլիան առաջնությունից որևէ փուլում դուրս է մնում, ինձ համար այդ առաջնությունը կիսով չափ իմաստազրկվում է: Իսկ քանի որ Եվրոպայի առաջնությունում Բրազիլիան չի խաղում, ինձ համար խոշոր հաշվով մեկ է, թե ով կհաղթի:
Ահավասիկ սա էլ հենց երկրպագման սուբյեկտիվ մոտեցումը:

Այսօր ոմանք երկրպագում են Ուկրաինային զուտ այն պատճառով, որ Ուկրաինան հակամարտում է Ռուսաստանի հետ, ու իբր նման քայլով աջակցում են ուկրաինացի ժողովրդին:

Շատերը երկրպագում են Ռուսաստանին` բացառապես հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունները:

Քիչ չեն մարդիկ, ովքեր երկրպագում են Ֆրանսիային` հիմքում ունենալով մեր ու ֆրանսիացիների փոխադարձ համակրանքը:

Այսօր մեծացել է այն մարդկանց թիվը, ովքեր երբևէ չլինելով Գերմանիայի խաղի սիրահար, այժմ երկրպագում են այդ հավաքականին, որպես շնորհակալության ժեստ Ցեղասպանության ընդունման համար:

Կան նաև մարդիկ, ովքեր երկրպագում են բոլոր այն արևմտյան թիմերին, ովքեր խաղում են Ռուսաստանի դեմ` դրանով արտահայտելով իրենց արևմտյան կողմնորոշումը:
Բոլոր վերը թվարկված տարբերակները թեպետ մաքուր սպորտային մոտեցում չեն, ինչպես իմ կողմից Բրազիլիային կուրորեն երկրպագելը, բայց հասկանալի են, որոշ չափով էլ ընդունելի:

Սակայն ես հրաժարվում եմ հասկանալ, բարեբախտաբար խիստ փոքրաթիվ, այն մարդկանց, ովքեր երկրպագում են Թուրքիային` պատճառաբանելով իբր նա մեր հարևանն է: Նման երևույթի հանդիպել եմ նաև աշխարհի նախավերջին առաջնությանը: Պատճառը կրկին նույնն էր: Արդարացումն էլ, որ պետք է Թուրքիայի հետ ունենալ կարգավորված հարաբերություններ:

Անշուշտ եթե հարևանիդ հետ ունես ոչ բարիդրացիական հարաբերություններ, ապա հարցի լավագույն լուծման տարբերակը այդ հարաբերությունների բարելավումն է, բայց ոչ քո արժանապատվության հաշվին:

Ցավոք, մենք ունենք հարևան, որը ինքը չի ձգտում հարաբերությունների կարգավորմանը, ոչ միայն չի ձգտում, այլ ավելի է խճճում: Չէ՞ որ որքան ինքն է քո համար հարևան, այդքան էլ` դու իր համար ու եթե այդ հարևանդ քեզ ցանկանում է հարվածել բոլոր հնարավոր ուղղություններով, իսկ դու, աշխարհաքաղաքացի ձևանալով, երկրպագում ես այդ հավաքականին, ուրեմն զուրկ ես արժանապատվության զգացումից:

70 ամյա տոտալիտար ռեժիմի փլուզումից հետո, երբ հասարակությունը բացվեց, թափանցեցին տարբեր գաղափարախոսություններ, որն էլ ապահովեց բազմակարծությունը, այլընտրանքային մոտեցումները տարբեր հարցերի շուրջ, բայց ցավոք այդ ամենը ներխուժեց այնպես հախուռն ու միանգամից, որ շատերը, յուրացնելով այդ գաղափարախոսությունները, չհասցրեցին մարսել ու 25 տարին որքան էլ զարմանալի թվա, ի զորու չեղավ դրանց տալ այն տեսքը, որը ունեն իրենց հիմքում:

Լիբերալիզմը շատերը նույնականացնում են աշխարհաքաղաքացիության հետ, դիտարկում որպես ապազգայնության հոմանիշ: Այնինչ լիբերալ գաղափարախոսությունը առաջին հերթին մարդակենտրոն գաղափարախոսություն է ու առաջին հերթին ծառայում է տվյալ մարդու, տվյալ հասարակության, տվյալ պետության շահերին: Այնպես որ այն խիստ փոքրաթիվ շերտը, ով երկրպագելով Թուրքիայի հավաքականին որպես հարևանի, իրեն լիբերալ է երևակայում, դրանով աղավաղում է այդ գաղափարախոսությունը ու դառնում առնվազն չհասկացված:

Արմեն ՄԱՐՏՈՒՆԻ

Լրահոս
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ Հաջողությամբ ավարտվեց ՀՀ արժեթղթերի շուկայում կորպորատիվ պարտատոմսերի խոշորագույն ծրագիրը Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Ադրբեջանական գերությունից հայրենադարձված զինծառայողներից 10-ն այս պահին հարցաքննվում են, իսկ 7 հոգին տեղափոխվել են հիվանդանոց Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում «Արաբկիր» մանկական պոլիկլինիկայի պետպատվերը սպառվել է․ ծնողները ստիպված են վճարել «անվճար» ստուգման համար Ի՞նչն է ավելի կարևոր՝ ադրբեջանական գազը, թե հայկական արյունը․ ԵԽ պատգամավորը դիմել է Բորելին Սամակատով (ինքնագլոր) երթևեկության բանուկ հատված մտնելը վթարային իրավիճակներ է ստեղծում վարորդների համար Վիրավոր զինծառայողներից 61-ը դուրս է գրվել․ ծայրահեղ ծանր վիճակով վիրավոր այս պահին այլևս չկա. ՊՆ Ազգությամբ հայ 18 մարզիկներ հնարավորություն կունենա կրկին ներգրավվել Հայաստանի հավաքականներում․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը Ադրբեջանի «Յաշմա», «Կոմանդո» ջոկատները աննախադեպ դաժանություններ են արել․ Թաթոյանը՝ Fox New-ին Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ. Փաշինյանի ուղերձը՝ ուսուցիչներին Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել Վաղը տեղի կունենա Փաշինյան-Էրդողան հանդիպումը Իրանում 5․5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է նաև Հայաստանում Երևանի և 9 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Վիրավորական է այդ փաստաթղթի համեմատությունը գործող կառավարիչների կողմից խայտառակ պայմաններով ստորագրման պատրաստվող պայմանագրի հետ Ադրբեջանական կողմն ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների․ ՀՀ ՊՆ-ն հրապարակել է նրանց անունները Հաստատվել է ՃՈ հրամանատարի մեղավորությունը Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վրաերթում Ցանկացած վայրագության համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն Հայոց պետականությունը և Հայ ժողովուրդը կանգած են գոյաբանական սպառնալիքի առջև․ «Հայաստան» խմբակցություն Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում 36 ժամ ջուր չի լինի Բաքվում ԱՄՆ դեսպանությունը կոչ է արել պատասխանատվության ենթարկել հայ ռազմագերիներին գնդակահարողներին Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Շատ հնարավոր է, որ ՀԱՊԿ-ն որոշում կայացնի դուրս գալ Հայաստանից. Ալեն Սիմոնյան Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործություն թույլ տված ադրբեջանցի զինծառայողներին Ինչ է ուզում Ռուսաստանը Հայաստանից. «Հավաստի աղբյուրը» շարունակում է բացահայտումները Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին առաջարկել է ստանձնել Արցախի պետնախարարի պաշտոնը ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ Առաջարկվում է տարկետում ստացած ուսանողների զորակոչի տարիքը 27-ից դարձնել 28 Ցյուրիխյան արձանագրությունների և հայ-թուրքական հաշտության հնարավոր պայմանագրի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի դատողություններն անընդունելի են Ոսկու և արծաթի գներն աճել են Երևանի և 4 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Հայ զինծառայողների գնդակահարության տեսանյութից հետո Ջերմուկի տարածքում շրջապատված ադրբեջանական ջոկատն արդեն պետք է ոչնչացված լիներ Լևոն Տեր-Պետրոսյանն անդավաճան է ինքն իր ոճին՝ ամեն բան գլխիվայր անել և ներկայացնել իրեն հարմար լույսի ներքո․ քաղաքագետ Իսպանական լրատվամիջոցները անդրադարձել են Ադրբեջանի ռազմական հանցագործություններին Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Երկամսյա վարժական հավաքներին չներկայացած տղամարդը դանակով հարձակվել է ոստիկանների վրա Հայ ռազմագերիների գնդակահարությունը կատարվել է Իշխանասարի դիրքերից մեկում՝ «Հովազ 1» բարձունքում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan