Մեր գերակայությունը պետք է դառնա Ռուսաստանի հետ հարաբերությունները. Բուրջանաձե

Մեր գերակայությունը պետք է դառնա Ռուսաստանի հետ հարաբերությունները. Բուրջանաձե

«Միավորված դեմոկրատներ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն այն կարծիքին է, որ հանրապետությունը Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու շանսեր չունի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Վրաստանը չի կարողանա դառնալ ՆԱՏՕ-ի անդամ եւ Եվրամիության հետ անայցագիր ռեժիմ ստանալ մոտ ժամանակներս, առավել եւս չի դառնա Եվրամիության անդամ»,- ասել է Բուրջանաձեն «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում:

Նա նշել է, որ Վրաստանի համար կարեւոր են Ռուսաստանի հետ հարաբերությունները:

«Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մեզ համար Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է գերակայություն դառնան, քանի որ Ռուսաստանի հետ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների կարգավորումն ուղղակիորեն կազդի մեր բնակչության վրա»,- ընդգծել է Բուրջանաձեն, հաղորդել է Sputnik-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում