Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ՊՆ ղեկավարները կհանդիպեն Բաթումում

Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ՊՆ ղեկավարները կհանդիպեն Բաթումում

Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա հուլիսի վերջին – օգոստոսի սկզբին Բաթումում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով վրաստանյան ԶԼՄ-ները, հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթի Խիդաշվիլին:

Նա նշել է, որ երեք երկրների ՊՆ ղեկավարներն աշխատել են հուշագրի վրա, որի ստորագրումը նախատեսվում է այդ հանդիպման ժամանակ:

«Թուրքիայի պաշտպանության նախարարի փոփոխության պատճառով հուլիսի սկզբին ծրագրված հանդիպումը տեղի կունենա հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին Բաթումում: Հանդիպմանը կստորագրվի հուշագիր: Մենք ջանքեր ենք գործադրում բոլոր հարցերը համատեղ լուծելու համար», -ասել է վրացի նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում