AM | RU
USD
EUR
RUB

Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի խոսքը բխում է դարերի խորքից

 

Ձեր պատմությունը եւ ձեր սիրելի ժողովրդի հետ կատարված իրադարձությունները առաջացնում են իմ մեջ հիացմունք եւ վիշտ: Հիացմունք, քանի որ Հիսուսի խաչի ու ձեր տաղանդավոր մտքի մեջ եք գտել կրկին ոտքի կանգնելու ուժը՝ նույնիսկ ամենասարսափելի տառապանքներից հետո, որ պատմությունը կարող է հիշել: Վիշտ` այն ողբերգությունների համար, որոնք ձեր հայրերը կրել են իրենց մաշկի վրա:

Հռոմի պապի ժամանումը Հայաստան իր մեջ պարունակում է մի շարք խիստ կարևոր էլեմենտներ, որոնք այցին հաղորդում են պատմական կարևորություն: Սա հնարավոր չէ դիտարկել սոսկ որպես ուխտագնացություն առաջին քրիստոնեական երկիր, թեպետ այդ ձևակերպումը նույնպես ինքնին բավական կարևոր է: Առաջին քիստոնյա լինելու հանգամանքը բացի կրոնական հիմք ունենալուց ունի նաև քաղաքական նշանակություն: Շատերը թյուրիմացաբար այդքան էլ չեն կարևորում այդ հանգամանքը, սակայն դա մեր քաղաքակրթական ընտրությունն է աշխարհում, ու այդ փաստը հավելյալ անգամ շեշտվում է հովվապետի շուրթերով: Արդարացի լինելու համար հարկ է նշել, որ մենք այնքան էլ ժամանակ չենք ունեցել աշխարհին մատուցելու մեր պատմությունն ու մշակույթը: Դրա համար անշուշտ կան բազմաթիվ օբյեկտիվ պատճառներ.նախ մեր պետականության երկարատև բացակայությունը, այնուհետև պատերազմը, որը կլանում է մեր ջանքերի ահռելի հատվածը: Այնինչ աշխարհին սեփական այցեքարտով ներկայանալը պակաս կարևոր հանգամանք չէ:

Մեզանում տարածված է այն թյուր մոտեցումը, որ ժամանակակից աշխարհին չի հետաքրքրում որևէ մեկի պատմությունն ու անցած ճանապարը: Իհարկե, աշխարհը չի ապրում պատմությամբ, բայց հաճախ քաղաքական անհրաժեշտության դեպքում, այդ նույն պատմությունը դառնում է խաղաքարտ:

Հաջորդ կարևոր գործոնը այցի ժամանակահատվածն է: Նախ դա տեղի է ունենում ապրիլյան իրադարձություններից և ցեղասպանության դատապարտումից գրեթե անմիջապես հետո: Կարդալով հովվապետի ուղերձը` այն ոչ միայն համահունչ է ցեղասպանության դատապարտման ելույթի ոգուն, այլ Հռոմի Պապի շուրթերով ազդարարվում է համայն աշխարհին, որ մենք երբեք նախահարձակ չենք եղել ոչ մեկի նկատմամբ: Նախահարձակը ոչ մի ողջամիտ մարդու մոտ հիացմունք չի առաջացնում:
Հռոմի Պապի այցը ցանկացած երկիր առաջացնում է համաշխարհային հետաքրքրություն ու այցից դեռ օրեր առաջ երկիրը հայտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում: Ցանկացած նման այցի քաղաքական նշանակությունն այնքան ահռելի է, հետևանքներն այնքան շոշափելի, որ այդ այցերը սոսկ որպես բարոյական ժեստ համարելը առնվազն մանկամտություն կլինի:

Կա մի կարևոր հանգամանք ևս: Դա մեր դիվանագիտական աշխատանքի արդյունքն է: Սովորաբար նման այցերը որքան էլ անկեղծ լինեն ու տոգորված արդարության վերականգնման միտումով, այնուամենայնիվ ինքնաբուխ չեն լինում: Նման այցի կայացման համար անհրաժեշտ է լինում տևական ու լրջագույն աշխատանք, կազմակերպչական ահռելի ջանք ու ժամանակ: Այս այցը, որն իր բնույթով համաշխարհային արձագանք է ստանում, ևս մեկ ապացույց է, որ մեր դիվանագիտական կորպուսը կարողանում է կատարել իր առջև ծառացած խնդիրները:

Իհարկե լինում են բացթողումներ և սխալներ, առանց դրան հնարավոր չէ գործել, քանի որ չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում: Բայց եթե քննադատության ենք ենթարկում սխալներն ու թերացումները, լավ կլինի մեր մեջ ձևավորենք այն մշակույթը, որ հարկ եղած դեպքում էլ մատնանշենք ձեռք բերված հաղթանակն ու ողջունենք այն: Իսկ այն, որ Հռոմի պապի այցը իր տեսակի մեջ հաղթանակ է նաև դիվանագիտական ճակատում, կարծում եմ, անվիճելի է:

Արմեն ՄԱՐՏՈՒՆԻ

Լրահոս
Վրաերթի պատմությունը պետք է քննվի ամենայն մանրամասնությամբ. Ռուբեն Մելիքյան Մենք ուզում ենք կանխարգելել տուբերկուլյոզի տարածումը Երևանում, որի մասին չեն մտածում մեր այրերը Բացահայտվել են բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր.ԱԱԾ Շատ էի ցանկանում, որ լուրը համոզիչ ձևով հերքվեր, բայց... «168 ժամ»․ Այս պայմաններում մարդն ի՞նչ հույսով պետք է իր գումարները ներդնի տնտեսության մեջ «Փաստ». Փա­շի­նյա­նը չի կտրի «սու­պեր­վար­չա­պե­տա­կան» հա­մա­կար­գի ճյու­ղը, որի վրա նստած է «Իրատես». Ինչ են խոսել Նիկոլն ու «կիրթը» «Փաստ». Փաշինյանի թիմում շատ լուրջ տարաձայնություններ կան «Հրապարակ». Նորաշենի նախկին համայնքապետը դատական հայց է ներկայացրել Արարատի մարզպետի դեմ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 15 Համայնքապետի ԺՊ-ն արգելում է ինձ խոսել զինվոր որդիներիս հետ Արփինե Հովհաննիսյան. Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կարծիքը և մանիպուլիացիաների հօդս ցնդելը Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել խորհրդակցություն ՍԴ դատավորներն ապացուցեցին, որ ոչ սրա-նրա դռան տակ վնգստացող են, ոչ էլ ամբոխից վախեցող. Վահագն Վարագյան Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ֆրանսիայի խորհրդարանականների և քաղաքապետերի գլխավորած պատվիրակությանը ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. ՆԱՏՕ Թուրքիան և սիրիական զինված ընդդիմությունը հարձակում է գործում Մանբիջի դեմ. ԶԼՄ-ներ Շանս կա, որ շուտով կունենանք արդեն երրորդ կայացած պետական ինստիտուտը ՍԴ-ն մերժել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու ԱԺ նախաձեռնությունը Տարեվերջին, երբ հայտնի է դառնում, որ ցուցանիշները «հեղափոխական» չեն, առաջանում է գործարարների շրջանում կոնսոլիդացիայի կարիք. փորձագետ Դատարանը կասեցրել է իր մարդուն համայնքապետի ժպ նշանակելու մասին Գարիկ Սարգսյանի որոշումը Պողոսին պետք է վերադաստիարակել՝ ստանալով Պետրոսի, «սպանել» Պողոսին, ասել է թե «ստանալ» Պետրոս «Սանիթեք» ընկերությունը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը. հայտարարություն «Հասկացե՛ք, ձեզանից տարբերվող մարդիկ կան այս աշխարհում ու շատ». Հրայր Թովմասյան Մերկուրին կանցնի Արեգակի սկավառակի վրայով. դիտում աստղադիտարանից Էրդողանի խորհրդականը չի բացառել, որ Թուրքիայի ու Ասադի ուժերի միջև բախում կարող է տեղի ունենալ Ադրբեջանը ցանկանում է Արցախը՝ առանց բնիկ ժողովրդի. ԱԳՆ մամուլի խոսնակ Հրայր Թովմասյանը արձակուրդ է վերցրել իր լիազորությունների դադարեցման նախագծի քննարկումներին չմիջամտելու համար ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցը. Ուղիղ Տիգրան Աբրահամյան. Համերաշխության դիսկուրսը՝ որպես անվտանգության ապահովման կարևոր երաշխիք Բողոքի ակցիաները շարունակական են լինելու. ավտոներկրող Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն Վարդան Ոսկանյան. Սիրիայի շուրջ դեպքերը զարգանում են կայծակնային արագությամբ ՄԻԵԴ-ում Ռ. Քոչարյանի դիմումի քննության համար 17 դատավորներից բաղկացած հանձնաժողով է ստեղծվել Visa «ԲԱՐԵՐԱՐ». բարեգործական ծրագիրը նոր շունչ է ստանում Արա Զոհրաբյան. Ստամբուլյան կոնվենցիան չպետք է վավերացվի «Թալին» ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանի և ռազմական քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանի ասուլիսը. Ուղիղ Աշխատանքից ազատվել եմ իմ դիմումի համաձայն. վարչապետի օգնական Սոֆյա Նավասարդյան ԱՄՆ-ն իրականում Սիրիայից դուրս չի բերել բոլոր «արժեքավոր» ահաբեկիչներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է, իսկ արևային էներգիայի արտադրությունը 2.9 անգամ աճել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan