Վրաստանի, Կանադայի եւ Մեծ Բրիտանիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել

Վրաստանի, Կանադայի եւ Մեծ Բրիտանիայի զինծառայողները համատեղ վարժանքների են մասնակցել Ուելսում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 29-ին հայտնել Է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Մարտավարական վարժանքներն անցկացվել են Ուելսի Սեննիբրիջ ուսումնական կենտրոնի ռազմակայանում: Վրացի զինվորականներն անհատական եւ կոլեկտիվ պատրաստություն են անցել՝ միանալով Ուելսի 160-րդ բրիգադի վեցերորդ գումարտակի հետեւակային վաշտի հարձակողական գործողությանը: Վարժանքների ընթացքին հետեւել են Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան զինվորական պաշտոնյաները եւ Վրաստանի զինված ուժերի մարտական պատրաստության դեպարտամենտի ավագ սպաները:

«Նշվել Է, որ նման վարժանքներին մասնակցությունը Վրաստանի զինված ուժերին հնարավորություն Է տալիս յուրացնել գործընկեր երկրների փորձը եւ նորույթները ներդնել ռազմական պատրաստության իրենց համակարգում»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Վրաստանի զինված ուժերը ներկայացված են եղել «Ալֆա»-ի 12-րդ վաշտի դասակով, որը, ինչպես ճշտում Է երկրի պաշտպանության նախարարությունը, նաեւ ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի անդամ Է, հաղորդել Է Sputnik-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում