Արթուր Օսիկյանն ընդունել է Վրաստանից եկած պատվիրակությունը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը հունիսի 30-ին ընդունեց Վրաստանի Հանրապետության պատիժների կատարման և պրոբացիայի նախարարության պատվիրակությանը` նախարար Կախա Կախիշվիլու գլխավորությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

Քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի և նախարար Կ. Կախիշվիլու միջև ձեռք բերվեց տեղում գործընթացին ծանոթանալու համաձայնություն` կարևորելով հարևան երկրների ծառայակիցների հանդիպումները փորձի փոխանակման և առավել արդյունավետ համագործակցության նպատակով:

Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրին համակարգում երկուստեք իրականացված բարեփոխումները, քննարկեցին երկկողմ համագործակցության հետ կապված հարցեր:

Կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում