ԵՄ-ն ի զորու է նպաստել ամբողջ աշխարհի խաղաղության և անվտանգության ապահովմանը. Մոգերինի

Մենք պետք է ներդրենք շահեկան լուծումներ և դուրս գանք պատրանքներից, թե միջազգային քաղաքականությունը կարող է լինել ահաղթանակ խաղ: Այս մասին իր՝ «Ընդհանուր մտապատկեր, համատեղ գործողություններ: ավելի ուժեղ Եվրոպա» վերտառությամբ ելույթում ասել է Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին: ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունից Times.amին տրամադրել են ելույթի հայերեն տարբերակը:

«Կասկածի տակ է դրվել մեր Միության նպատակը, և նույնիսկ՝ գոյության հարցը: Այդուհանդերձ, մեր քաղաքացիներն ու աշխարհը, ինչպես երբեք, կարիք ունեն էլ ավելի ուժեղ Եվրոպական միության: Մեր ընդլայնված տարածաշրջանն ավելի անկայուն է ու անապահով: Միության սարհմաններում և անդին գոյություն ունեցող Ճգնաժամային իրավիճակն ուղղակի անդրադառնում է քաղաքացիների կյանքի վրա: Նման դժվարին ժամանակներում, ուժեղ է համարվում այն միությունը, որը կարող է դրսևորել ռազմավարական մտածողություն, ձևավորել ընդհանուր մտապատկեր եւ գործել միասնաբար: Սա հատկապես ճշմարիտ է Միացյալ Թագավորության հանրաքվեի արդյունքների պարագայում: Անշուշտ մենք կվերանայենք մեր Միության գործելակերպը, քանզի մենք լավ գիտենք, մեր նպատակները: Լավ գիտենք, թե որոնք են մեր սկզբունքները, մեր շահերն ու մեր առաջնահերթությունները: Անորոշության ժամանակը չէ:

Մեր միությանը պետք է ռազմավարություն: Մեզ պետք է մի ընդհանուր տեսլական, եւ ընդհանուր գործողություն:

Մեր երկրներից ոչ մեկը չունի անհրաժեշտ հզորություն և ներուժ միանձնյա անդրադառնալու և ճիշտ պահին արձագանքելու մեր օրերի սպառնալիքներին: Իսկ գրեթե կես միլիարդ քաղաքացիների Միության միասնական ներուժն անզուգական է: Մենք ձևավորել ենք դիվանագիտական լայն ​​ցանց, որը խորը կապեր ունի աշխարհի բոլոր անկյուններում: Տնտեսական առումով, մենք աշխարհի երեք առաջատար տնտեսական դաշինքներից մեկն ենք: Աշխարհի գրեթե բոլոր երկրների համար առաջին առեւտրային գործընկերն ենք եւ առաջին արտաքին ներդրողը: Զարգացման համագործակցության ուղղությամբ մեր, որպես Միության կողմից տրամադրվող ներդրումների ծավալները գերազանցում են աշխարհի բոլոր մյուս երկրների կողմից, միասին տրամադրվող ներդրումներին: Այդուհանդերձ ակնհայտ պարզ է, որ մենք դեռևս չենք ներդնում առկա մեր ողջ ներուժը:

Մեր քաղաքացիների ճնշող մեծամասնությունը գիտակցում են, որ մենք պետք է հավաքական պատասխանատվությամբ ստանձնենք մեր դերը աշխարհում: Վերջերս այցելած մեր գործընկերներ բոլոր երկրները ակնկալում են, որ Եվրոպական միությունը ստանձնի ավելի կարեւոր դերակատարում, այդ թվում հանդես գալով որպես գլոբալ անվտանգության երաշխավոր: Միասնաբար գործելով միայն կկարողանանք արդարացնել մեր քաղաքացիների սպասելիքները և քաղել մեր գործընկերությունների օգուտները: Դա է Եվրոպական արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության գլոբալ ռազմավարության նպատակը:

«Գլոբալ»-ը միայն աշխարհագրական իմաստ չի արտահայտում: Այն ենթադրում է քաղաքական ուղղությունների մշակում ամենատարբեր բնագավառներում և բազմազան գործիքակազմ, որը կխթանվի ռազմավարության միջոցով:

Ռազմական կարողությունների զարգացումն ու ահաբեկչության դեմ պայքարը, զբաղվածության հնարավորությունների ընդլայնմանը, հասարակությունների ներառման խթանմանը եւ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող ուղղությունները հավասարապես կարևորվում են Ռազմավարությամբ: Այն ընդգրկում է ողջ Եվրոպայի պետությունների խաղաղասիրության եւ հասարակությունների վերականգնողականության հարցերը: Եվրոպական միությունը միշտ էլ հպարտորեն համարել է իրեն փափուկ ուժ, եւ դա այդպես էլ կպահպանցի, քանի որ լավագույնն ենք այս ոլորտում: Սակայն, այն գաղափարը, թե Եվրոպան բացառապես «քաղաքացիական ուժ է» արդարացի չէ դեպքերի զարգացման իրավիճակում: Ներկայումս Եվրոպական միության կողմից տեղակայվել են տասնյոթ ռազմական եւ քաղաքացիական գործողություններ, որոնց կազմում հազարավոր տղամարդիկ եւ կանայք ծառայում են եվրոպական դրոշի ներքո՝ հանուն խաղաղության եւ անվտանգության, հանուն մեր գործընկերների և մեր սեփական անվտանգության:

Եվրոպայի դեպքում փափուկ եւ կոշտ ուժերը ձեռք ձեռքի տված են.

Ռազմավարությունը խթանում է Եվրոպական միության ռազմավարական ինքնավարության հավակնությունները: Սա անհրաժեշտ է, մեր քաղաքացիների ընդհանուր շահերի, ինչպես նաեւ մեր սկզբունքների ու արժեքների խթանման համար:

Չնայած գիտենք, որ այդ գերակայությունները կարող են լավագույն կերպով բավարարվել միայն այն դեպքում, եթե լինենք միասնական՝ դրանց լավագույն իրացումը հնարավոր բազմակարծության և կանոնակարգի վրա հիմնված միջազգային համակարգերում: Սա համաշխարհային ոստիկանների եւ ռազմիկների պահը չէ: Արտաքին եւ անվտանգության քաղաքականության միջոցով պետք հնարավոր լինի կառավարվել գլոբալ ճնշումները եւ տեղական դինամիկան. Դրա միջոցով պետք է հնարավոր լինի կառավարել հարաբերությունները գերտերությունների հետ եւ զարգացող ճեղքված ինքնությունների հետ:

Մեր Միությամբ ունը քայլեր կձեռնարկի մեր գործընկերների հզորացման ուղղությամբ: Շարունակելով խորացնել տրանսատլանտյան կապը եւ մեր գործընկերությունը ՆԱՏՕ-ի հետ՝ միաժամանակ, կապեր ենք ստեղծելու նոր դերակատարների հետ եւ ուսումնասիրելու ենք նոր ձեւաչափեր: Մեր ներդրումները ուղղված կլինեն տարածաշրջանի կարգավորմանը եւ համագործակցության խթանմանը տարածաշրջանի ներսում և անդին: Կխթանենք բարեփոխված գլոբալ կառավարումը, որը կկարողանա դիմակայել 21-րդ դարի մարտահրավերներին: Մեր համագործակցությունը կլինի գործնական եւ սկզբունքային, կիսելով համաշխարհային պատասխանատվությունները մեր գործընկերների հետ եւ նպաստելով նրանց հզորացմանը: Մենք լավ փորձ ունենք. Մեր հարեւանների եւ մեր գործընկերի թույլ կողմերը մեր սեփական թույլ կողմերն են: Այսպիսով, մենք պետք է ներդրենք շահեկան լուծումներ և դուրս գանք պատրանքներից, թե միջազգային քաղաքականությունը կարող է լինել ահաղթանակ խաղ:

Այս ամենը ավելի շահեկան դիրքեր կապահովի մեր յուրաքանչյուր անդամ պետության եւ մեր միության յուրաքանչյուր քաղաքացու համար: Բոլոր նշված նպատակներն իրագործելի են միայն այն դեպքում եթե ունենանք իրապես միասնական և հանձնառու Եվրոպա: Մեր բազմազան մշակույթների համակցումը ի նպաստ մեր ընդհանուր նպատակների եւ մեր ընդհանուր շահերի ամենօրյա մարտահրավեր է, բայց և դա է հենց մեր մեծագույն ուժը: Բազմազանությունն է մեզ ուժեղ դարձնում:

Այո՛, մեր շահը՝ ընդհանուր եվրոպական շահն է, անշուշտ, որի բավարարումը հնարավոր է միայն ընդհանուր միջոցներով: Ահա թե ինչու, մենք ունենք մեր միությանը ուժեղ միություն դարձնելու հավաքական պատասխանատվություն: Եվրոպացիներին պետք նպատակի միավորում՝ ԵՄ անդամ պետությունների միջև և միասնություն քաղաքականության գործողություններում: Ներկայիս փխրուն աշխարհը հորդորում է ավելի վստահ եւ պատասխանատու դարձնել Եվրոպական միությունը՝ հորդորելով որդեգրել արտաքին կապերի ընդլայմանն ուղղված, հեռատես Եվրոպական արտաքին եւ անվտանգության քաղաքականություն:

Այս գլոբալ ռազմավարությունը մեր ուղեկիցը կլինի մեր ամենօրյա աշխատանքում՝ ուղղորդելով մեզ դեպի այնպիսի Միություն, որն իսկապես կհամապատասխանի իր քաղաքացիների կարիքներին, հույսերին ու ձգտումներին. դեպի մի Միություն, որը՝ 70-ամյա խաղաղության հաջող հիմքի վրա շարունակում է զարգանալ, մի Միություն, որն ի զորու է նպաստելու մեր տարածաշրջանի եւ ամբողջ աշխարհի խաղաղության եւ անվտանգության ապահովմանը»,-ասված է Մոգերինիի ելույթում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում