ԵԱՀԿ մեդիա կոնֆերանսն անցնում է Ադրբեջանի իշխանությունների հասցեին սուր քննադատությամբ

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ԵԱՀԿ նախաձեռնությամբ Հարավային Կովկասում լրատվամիջոցների առջև ծառացած մարտահրավերներին և խոսքի ազատությանը նվիրված համաժողովն անցնում է Ադրբեջանի իշխանությունների սուր քննադատությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համաժողովի ընթացքում Ադրբեջանի իշխանություններին սուր քննադատության են ենթարկել ինչպես ԵԱՀԿ ներկայացուցիչները, այնպես էլ վրացի մասնակիցները: Համաժողովին ուղիղ կապով միացել է նաև ադրբեջանցի հայտնի լրագրող Խադիջա Իսմայլովան, ով վերջերս է բանտից ազատվել: Նրան արգելված է դուրս գալ Ադրբեջանից: Իսմայլովան ներկայացրել է Ադրբեջանում տիրող խայտառակ իրավիճակը մարդու իրավունքների ոլորտում, լրագրողների նկատմամբ բռնությունների դեպքերը:

Համաժողովին մասնակից ադրբեջանցի լրագրողների բարձրացրած հարցերը նույնպես արժանանում են մոդերատորների և մասնակիցների խիստ քննադատությանը:

Ադրբեջանցի լրագրող Այեր Ասրեթը պահանջել է Ադրբեջանում ձերբակալված լրագրողների անուններ ներկայացնել: Մեդիա փորձագետ Ուիլյամ Հորսլին հղում է կատարել Եվրոպայի խորհրդի զեկույցի վրա, որում հստակ նշված են Ադրբեջանում ձերբակալված լրագրողների անունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում