AM | RU
USD
EUR
RUB

Ռուսաստանը պետք է փոխի Ադրբեջանին մատակարարվող սպառազինության տեսականին. ռուս փորձագետներ

 

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում անհրաժեշտ է սահմանել միջազգային վերահսկողություն, մասնավորապես՝ տեղադրել սարքեր, որոնք թույլ կտան պարզելու, թե որ կողմն է հրադադարի ռեժիմի խախտման նախաձեռնողը: Այս մասին «Լեռնային Ղարաբաղն այսօր. հայացք հյուսիսից» թեմայով քննարկմանն ասել է ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը, հաղորդում է «Նովոստնիկ.ռու»-ն:

«Բայց սա հնարավոր է միայն փոխվստահության պայմաններում, իսկ դա չկա: Եվ այս պարագայում ինչպես է հնարավոր փոխել իրավիճակը, ես չգիտեմ»,-նշել է նա՝ միաժամանակ հավելելով, թե սկզբի համար պետք է ծանր տեխնիկան հեռացնել և տեղակայել այնպիսի հեռավորության վրա, որտեղից հնարավոր չլինի թիրախավորել բնակավայրերը, հակառակ դեպքում նոր կոնֆլիկտի ականատես կարող ենք լինել:

Ռազմական փորձագետի խոսքով, Ռուսաստանը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր կարող է որոշ պարտավորություններ ստանձնել.

«Առաջին՝ ռուսական կողմից փոխել սպառազինության անվանացանկը կամ տեսականին, դա հակամարտության կարգավորմանն ուղղված քայլ կլինի: Երկրորդ՝ պետք է կատարել Հայաստանին զենքի մատակարարման պայմանագրային պարտավորությունները: Սպառազինական անհավասարակշռությունը պետք է վերացնել, հակառակ դեպքում ոչ մեկ ոչինչի շուրջ չի պայմանավորվի»-վստահեցրել է Եվսեևը: 

Այս համատեքստում փորձագետը նշել է, որ ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահներ չպետք է տեղակայել, դրա համար չկան պայմաններ.«Խաղաղապահների տեղակայման հարցը պետք է քննարկել, երբ վստահության նվազագույն  մակարդակի հասած կլինենք»:

Անդրադառնալով ապրիլյան պատերազմին, Եվսեևը նկատել է, որ այն անսպասելի չէր՝ հիշեցնելով, որ 2015-ի օգոստոսից ամեն ինչ պատերազմի էր տանում: Մասնավորապես, հոկտեմբերին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ օգտագործեց համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ինչպես նաև կիրառվեցին հաուբիցներ, տանկեր, մարտական սարքավորումներ, այսինքն՝ հակամարտության ժամանակ օգտագործվեցին գրեթե բոլոր զինատեսակները: 

Ըստ Եվսեևի՝ Ադրբեջանը, ունենալով սպառազինական առավելություն, չկարողացավ հաղթել պատերազմը հայ զինվորի հերոսության, ժամկետայինների դրսևորած ամրության և աննկուն ոգու շնորհիվ, այլապես այլ իրավիճակ էր լինելու Ղարաբաղում:

Հանդիպմանը ներկա քաղաքագետ Անդրեյ Արեշևը համաձայնել է վերը նշված մտքերի հետ՝ Ադրբեջանին մատակարարվող սպառազինության տեսականին պիտի փոխի Ռուսաստանը՝ խուսափելու  հայ հասարակության շրջանում հակառուսական տրամադրություններից, երկրորդ՝ ուժերի հավասարակշռությունը պայմաններ կստեղծի կառուցողական բանակցությունների համար:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ 

 

Լրահոս
Ադամը Շիֆը հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու կոչով Ազգային անվտանգության հատկացումների ակտի լրացում է ներկայացրել Աշտարակի բանկերից մեկում պայթյուն է որոտացել․ ըստ նախնական տեղեկության՝ կա 1 զոհ և 5 տուժած «Դիմադրություն» շարժումն այսօր հանրային քննարկում կկազմակերպի Ինչու է Վանեցյանի որդին ազատվել բանակից ․ «Հրապարակ» Ով կարող է դառնալ Երեւանի քաղաքապետ․ «Հրապարակ» Պաշտոններից զրկելու հարցը ՍԴ-ում չեն վիճարկի. «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Սահմանն այնքան անպաշտպան է եղել, որ տեղի բանակային կորպուսը որոշել է ականապատել որոշակի հատված. «Հրապարակ» Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Իշխան Սաղաթելյանը Եվրախորհրդարանում ներկայացրել է «Դիմադրության» շարժման նպատակներն ու առաջիկա ծրագրերը Հրդեհ` Աբովյան փողոցում Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ տարադրամի փոխանակման կետերում ՀՀ սուվերեն տարածքից հայ զինվոր է առևանգվում. Աննա Գրիգորյան ՊՆ-ն հաստատում է՝ հակառակորդը կրակ է բացել Խաչիկի ուղղությամբ, պատասխան կրակից հետո լռեցվել է Հակառակորդը մոտ 10 րոպե ինտենսիվությամբ կրակ է բացել Խաչիկ գյուղի ուղղությամբ Կրակոցներ՝ Գեղարքունիքի մարզում․ հայտնաբերվել է «Կալաշնիկով»-ի 25-ից ավելի պարկուճ Զոհվածի հորը ծեծողին էլ պարգեւատրեց. «Հրապարակ» Որ ճանապարհներն են կապելու Թուրքիան Ադրբեջանին․ «Հրապարակ» Դատախազի տեղակալները դիմումներ կգրեն. կմնա միայն մեկը. «Ժողովուրդ» Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Պաշտպանության մասին աղմկահարույց օրենքն արտահերթ նիստով արագ կընդունվի. «Հրապարակ» Իշխան Սաղաթելյանը մեկնել է Եվրոպա. նա բարձր մակարդակի 10-ից ավելի հանդիպում է ունենալու «Հրապարակ» «Ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության»․ այսօր, ժամը 11։00-ին երթ է լինելու Հայաստանը նշում է Սահմանադրության օրը Մի շարք համայնքներում կդադարեցվի ջրամատակարարումը Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Ահազանգեր են ստացվել, որ Ռուսաստանի և Չինաստանի դեսպանատներում ռումբեր են տեղադրված ԱԱԾ բացահայտած «դավաճանական գործակալական ցանցի» 2-րդ կալանավորված զինծառայողն է ազատ արձակվել «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Իրանում․ Բայրամով Կոտայքի մարզում 8-ամյա տղան պատահական կրակոցից մարմնական վնասվածք է ստացել Իշխանությունը չունի սոցիալական հենարան, բայց սա մեխանիկորեն չի ենթադրում ընդդիմության հաջողություն Գեղարքունիքում 44-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հորեղբոր 13-ամյա թոռանը. վերջինս մահացել է ՈւՂԻՂ. Ակցիա Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում Որոշել եմ վայր դնել պատգամավորի մանդատս․ Արթուր Ղազինյան Արցախի լինել-չլինելու հարցն է դրված, կառուցվող նոր ճանապարհը շատ մեծ վտանգներ է պարունակում Բրիտանական զինված ուժերը թուլացել են Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով Զոհվածների մեջ որդուն փնտրող հայրը նրան ողջ է գտել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan