Լարսի ավտոճանապարհը հուլիսի 24-ին բաց կլինի մինչև ժամը 20.00-ն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն այսօր՝ ժամը 05.30-ից մինչև 20.00-ն Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ գիշերային ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:

Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում.

-միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունը արգելվում է,

-երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների,

-Ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կորդինացման ներքո:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում