Իվանիշվիլին խոստացել Է բոլոր ռեսուրսներն օգտագործել Սահակաշվիլիի թիմի դեմ

Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինիա Իվանիշվիլին խոստանում Է իր բոլոր ռեսուրսներն օգտագործել, որպեսզի թույլ չտա Միխեիլ Սահակաշվիլիի կողմից հիմնադրված «Միասնական ազգային շարժում» կուսակցության վերադարձը իշխանության, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

«Ստի մեքենան տարբեր զրպարտություններ Է տարածում երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին եւ անձամբ իմ մասին: Պատճառն այն Է, որ ես հսկայական ավանդ եմ ներդրել նրանց պարտության մատնելու գործում: Ես խիստ զայրացնում եմ Սահակաշվիլիի թիմին, քանի որ նրանց համար լուրջ խոչընդոտ եմ իշխանության վերադառնալու համար պայքարում: Դրանում նրանք իսկապես չեն սխալվում: Ես անպայմանորեն իմ ողջ ռեսուրսը կօտագործեմ, որպեսզի նրանք չկարողանան հետ շրջել ժամանակը եւ երկիրը վերածել իրենց սադիստական գիտափորձերի լաբորատորիայի»,-ասված Է բաց նամակում, որը հրապարակել Է Բիձինա Իվանիշվիլին:

Դրա հետ մեկտեղ նախկին վարչապետն ընդգծել Է, որ ինքն առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված անձնական պլաններ ու նպատակներ չունի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում