Սաստիկ տեղատարափը ջրի տակ Է առել Սուխումը

Տեղատարափ անձրեւը ջրի տակ Է առել Աբխազիայի մայրաքաղաք Սուխումը, քաղաքի մեծ մասը հոսանքազրկված Է: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է հանրապետության արտակարգ իրավիճակների փոխնախարար Տիգրան Դելիբալթյանը: Տնտեսությունները ջրի տակ են հայտնվել Սուխումի շրջանում եւ Նովի Աֆոն քաղաքում: Տուժածներ չկան:

«Սաստիկ տեղատարափ անձրեւը, որը Սուխումում եւ նախալեռնային շրջաններում տեղացել Է ավելի քան երկու ժամ, ափերից հանել Է Սուխումկա, Բասլա եւ Աձապշ գետերը, եւ դրանք հուժկու հոսքով լցվել են քաղաքի փողոցները՝ քարեր, աղյուսներ, ճյուղեր եւ այլ աղբ քշել-բերելով ճանապարհների վրա: Ամեմամեծ հեղեղումը տեղի Է ունեցել Սուխումի կայարանի շրջանում, որտեղ մարդկանց ստիպված են եղել տարահանել ջրի տակ մնացած մարդատար ավտոմեքենաների կտուրներից»,- պատմել Է Դելիբալթյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում