Վրաստանի նախագահը եւ առաջին տիկինը մեկնել են Ռիոյի Օլիմպիադային

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին եւ առաջին տիկինը՝ Մակա Չիչուան, ներկա կլինեն Ռիո դե Ժանեյրոյում Օլիմպիական խաղերի բացման արարողությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Ինչպես հայտնել Է պետության ղեկավարի վարչակազմի մամուլի ծառայությունը, այցի ընթացքում հանդիպումներ են պլանավորված Վրաստանի օլիմպիական հավաքականի անդամների հետ: Գեորգի Մարգվելաշվիլին եւ Մակա Չիչուան նաեւ ներկա կլինեն վրացի մարզիկների մասնակցությամբ մրցումներին:

Բացի այդ, վրացական պետության ղեկավարը մտադիր Է մասնակցել հանդիսավոր ընդունելությանը, որը Բրազիլիայի նախագահի եւ Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարի անունից կազմակերպվում Է ի պատիվ օլիմպիական խաղերի բացման:

Այցի շրջանակներում Գեորգի Մարգվելաշվիլին երկկողմ հանդիպումներ կանցկացնի պետությունների ու կառավարությունների ղեկավարների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում