Թբիլիսին պրագմատիկ քաղաքականություն է վարում Մոսկվայի նկատմամբ. Կվիրիկաշվիլի

Վրաստանը «պրագմատիկ եւ մտածված քաղաքականություն» է վարում Ռուսաստանի նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը հայտարարել է հանրապետության վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ ելույթ ունենալով Մեստիա սահմանամերձ քաղաքի բնակիչների առջեւ, որը գտնվում  է երկրի հյուսիս-արեւմուտքու մ:

Նրա խոսքով՝ «վերջին տարիներին Վրաստանի կառավարությունը մտածված քաղաքականության շնորհիվ Ռուսաստանի հետ հարաբերություններում կարողացել է հասնել լարվածության մեղմացման եւ կշարունակի դրանց նորմալացմանն ուղղված քայլերը, բայց դա տեղի չի ունենա ի վնաս Վրաստանի տարածքային ամբողջականության՝ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»:

Կվիրիկաշվիլին կարեւոր է համարել ռուս զբոսաշրջիկների թվի աճը Վրաստանում, հայտարարելով, որ «դա Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության մեղմացման ուղղությամբ Թբիլիսիի պրագմատիկ քաղաքականության արդյունքներից մեկն է»:

Ինչպես հայտնել են Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչակազմում, 2016 թվականի յոթ ամսվա ընթացքում հանրապետություն են այցելել 3,4 մլն օտարերկրացիներ, ինչը 11 տոկոսով ավելի է 2015 թվականի համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշից: Հունվարից մինչեւ հուլիս Վրաստան են ժամանել, մասնավորապես, ՌԴ-ի 533 հազար 634 քաղաքացիններ: Դա 105,3 տոկոսով ավելի է անցյալ տարվա համապատասխան ցուցանիշից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում