Մերկելի քաղաքական կարիերան հարցականի տակ է

Գերմանիայում Մերկելի նկատմամբ անվտահության ալիքը գնալով մեծանում է, որի հիմնական պատճառն ԻԼԻՊ-ի հետ կապ ունեցող փախստականների կողմից իրականացվող ահաբեկչություններն են:

Կանցլերը երկրի ներսում ամենասկզբում սուր քննադատությունների արժանացավ փախստականների նկատմամբ վարած «բաց դռների» քաղաքականության պատճառով: 2015թ. ամռանը նա հայատարարեց, որ սիրիացի փախստականները կարող են ազատ մուտք գործել Գերմանիա, ինչը հագեցրեց մեծ ներհոսքի Սիրիայի, Աֆղանստանի ու Իրաքի պատերազմական գոտիներից: Ընդհանուր առմամբ, 2015թ. Գերմանիա է ժամանել 1.1 մլն փախստական:

Infratest Dimap սոցիոլոգիական ինստիտուտի անցկացրած հարցման ժամանակ գերմանացիներն, իհարկե չեն ժխտել, որ փախստականների շնորհիվ երկրում աշխատուժը կարող է ավելանալ, սակայն հարցվածների 58%-ը խոստովանել է, որ վախենում է նոր ահաբեկչություններից։

Սեպտեմբերին Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայում, Ներքին Սաքսոնիայում և Բեռլինում կայանալիք ընտրություններում Մերկելը դիմադրության կբախվի, որն էլ ճակատագարկան կլինի վերջինիս համար դաշնային ընտրություններում:

Մերկելին անգամ մարտահրավերների առաջ է կանգնած Քրիստոնյա-Դեմոկրատների Միություն կուսակցության ներսում: Մերկելի դեմ դժգոհություն ալիք է բարձրացել Բավարիայում, որտեղ Մերկելի ՔԴՄ կուսակցության «քույր» Քրիստոնեա-սոցիալական միություն կուսակցության ղեկավար Հորսթ Զեհովերը սպառնացել է վերջինիս դեմ դուրս գալ դաշնային ընտրություններում, եթե չմեծացնի վերահսկողությունը Ավստրիայի հետ սահմանում:

Հանրային հարցումների արդյունքների համաձայն՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը կարող է Բեռլինում և Պոմերանիայում Մերկելի կուսակցությանը կոալիցիոն կառավարությունից դուրս թողնել՝ շնորհիվ իր որդեգրած հակաիսլամական քաղաքականության:

Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայում ընտրարշավի ժամանակ Մերկելը հայտարարել է, որ իսլամական ահաբեկչությունը մի երևույթ է, որը եղել է Գերմանիայում դեռևս նախքան փախստականների ժամանումը: Սակայն միայն խոսքերով նա չի կասեցնի ժողովրդի բողոքի ալիքը:

Գերմանիայում գարնանն անգամ բողոքի ցույցեր տեղի ունեցան՝ ընդդեմ Անգելա Մերկելի վարած քաղաքականության: Ցուցարարները պահանջում էին կանցլերի հրաժարականը: Այդ ժամանակահատվածում տարածում գտած #MerkelMussWeg (Մերկելը պետք է հեռանա) հեշթեգը հնարավոր է շատ շուտով կրկին գործածության դրվի։

Մերկելին քննադատողների մեծ մասը ցանկանում է սահմանային վերահսկողությունն ամրապնդել և ստիպել, որ սահմանն հատող փախստականները խիստ ստուգում անցնեն։

Գերմանիան արդեն մեծացրել է վերահսկողությունը Շվեյցարիայի հետ սահմանում, քանի որ այն դարձել է տարանցիկ նոր երկիր փախստականների համար (Շվեյցարիայից Գերմանիա այս տարի ժամանել է մոտ 3385 մարդ)։

Ժողովրդի վստահությունը վերականգնելու և նախկին հեղինակությունը վերագտնելու համար Մերկելը հարկադրաբար որոշ պահանջներ ի կատար կածի՝ մի կողմ դնելով իր գերմանական համառությունն ու սառնասրտությունը:

Անի Գասպարյան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում