Գյումրին ցնծությամբ դիմավորեց չեմպիոններին
Նմանատիպ
Գյումրին ցնծությամբ ու օլիմպիական տրամադրությամբ դիմավորեց հունահռոմեական ոճի ըմբիշ, Ռիոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին և ծանրորդ, Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, չնայած ուշ ժամին` գյումրեցիները հավաքվել էին քաղաքի «Վարդանանց» հրապարակում` տոնելու մարզիկների վերադարձը: Ուրախ տրամադրություն, երգ ու պար ի հավելումն մեքենաների շչակների: Տոնական տրամադրությունն ամենուր էր՝ չեմպիոնի ու փոխչեմպիոնի նկարները տարբեր կառույցների ճակատային հատվածներում ու գյումրեցիների հագուստների վրա:
«Ես ձեզանով եմ ուժեղ` իմ քաղաքով ու իմ երկրով: Այս հաղթանակը միայն իմը չէ, այս հաղթանակը բոլորինն է՝ մենք միասին ենք հաղթել»,- դիմելով համաքաղաքացիներին` նշեց Արթուր Ալեքսանյանը:
«Շնորհակալ ենք, որ այս ժամին չեք քնել ու մնացել եք, որ դիմավորեքք: Իսկապես մենք ձեզանով ենք ուժեղ, եթե դուք չլինեք, մենք այսպիսի հաջողությունների չենք հասնի»,- հավելեց Գոռ Մինասյանը:
Տոնական տրամադրությունն ամփոփվեց հաղթական շուրջպարով ու շքեղ հրավառությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում