Վրաստանի սեւծովյան ափին փոթորիկը հինգ բալի է հասնում, Բաթումում հեղեղում է սկսվել

Տեղատարափ անձրեւի հետեւանքով Բաթում ափամերձ քաղաքի (Աջարիայի Ինքնավար Հանրապետություն) մի քանի փողոցներ հայտնվել են ջրի տակ, իսկ փոթորիկը Վրաստանի սեւծովյան ափին կազմում Է չորս – հինգ բալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փոթորիկը կշարունակվի մինչեւ երեկո, իսկ սեպտեմբերի 2-ի առավոտյան ծովն աստիճանաբար կհանդարտվի, հայտնել Է «Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը: Բաթումում աշխատում են հատուկ ծառայությունները, որոնք կարգի են բերում քաղաքի փողոցները, նշել են քաղաքապետարանում:

Բաթումի մերձակա Չաքվի ավանում վատ ղանակը նույնպես տհաճություններ Է պատճառել: Դումբաձեի փողոցում վեց ընտանիքների տներ ջրով են լցվել, իսկ առավոտյան Բաթում – Քուբուլեթ – Չաքվի ճանապարհի հատվածում ափերից դուրս Է եկել գետը եւ ջրածակ արել կենտրոնական մայրուղին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում