AM | RU
USD
EUR
RUB

Տուր ինձ ձայն, տամ քեզ լույս

 

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հատկապես գյուղական համայնքներում, երբեմն ուղեկցվում են շատ տարօրինակ, եթե չասենք զավեշտալի երևույթներով։ Գաղտնիք չէ, որ գյուղական համայնքներում հաճախ ընտրական քարոզարշավների մեխը հանդիսանում է «էս մեր լավ ախպերն ա, էս էլ՝ մեր լավ ախպոր, լավ ախպերն ա» մոտեցումը ու այդ ֆոնին երկրորդական պլան է մղվում լավ ախպոր արժանիքները, որոնք, ըստ տրամաբանության, պետք է ընտրվելու հնարավորություններ տային։ Լավ ախպերը ամենագլխավոր ցուցիչն է ու որքան մեր լավ ախպերը լավ ախպերներ ունենա, այդքան էլ բարձրանում է նրա ընտրվելու հնարավորությունը։ Այս մոտեցումն, ինչ խոսք, որոշ առումով արժեզրկում է տեղական ինքնակառավարման մարմինների այն հսկայական դերն ու նշանակությունը, այն լրջությունը, որը ի սկզբանե ենթադրվում էր և որն իրականում այդպես էլ է։ Դրանում մեղավոր ենք բոլորս՝ թե թեկնածուները, որոնք առաջադրվելուց առաջ գույքագրման են ենթարկում իրենց բարեկամներին ու ընկերական շրջապատը, և թե մենք՝ ընտրողներս, որոնք միշտ մեր ձայնը տալիս ենք մեր լավ ախպորը։ Բնավ փույթ չէ, որ այս մոտեցման արդյունքում կարող է գյուղը տարիներով թաղվել փոշու ու կեղտի մեջ, կարող է տարիներով անթափանց խավարն այն աստիճան տիրապետող դառնա, որ մատը մարդու աչքը մտցնելը հավասարապես դժվար կլինի թե մատի և թե աչքատիրոջ համար, քանի որ մատի տերը չի կարողանա հստակ որոշել աչքի տեղը, իսկ աչքատերն էլ չի կարողանա տեսնել, ոչ միայն մատը, այլ նույնիսկ ձեռքը։

Նման իրավիճակ է օրինակ Նոր Խարբերդ համայնքում։ Այդ համայնքը այնքան մոտ է Երևանին, որ առաջին հայացքից թվում է, որ ոչնչնով չպետք է տարբերվեր երևանյան համայնքներից։ Այդ աստիճան մոտիկությունը մարդկանց երբեմն թույլ է տալիս նույնիսկ ոտքով գնալ մայրաքաղաք։ Բայց չգիտես ինչու այնպիսի գյուտեր, որոնք ունեն դարերի հնություն, օրինակ փողոցային լուսավորությունն ու ասֆալտը, դեռևս այս համայնք չեն հասել։ 21-րդ դարում այստեղ մարդիկ քայլում են մինչև կոկորդը թաղված փոշու ու ցեխի մեջ, իսկ գրպանի լապտերիկը բնակիչների անբաժան իրն է անթափանց խավարը փոքր-ինչ ճեղքելու համար։

Այս համայնքում երեխաները զուրկ են նույնիսկ այնպիսի տարրական հաճույքներից, ինչպիսին են բակային կարուսելները ու իմ երեխայի բառերով ասած սղարանները, որոնք Երևանում ամենուր են, գրեթե բոլոր բակերում։

Թե ինչի վրա է ծախսվում համայնքի բյուջեն, թերևս գիտի միայն համայնքապետը։ Իսկ այն, որ Նոր Խարբերդ համայնքը չափազանց խիտ բնակեցված գյուղ է ու բնակիչների թիվն էլ օր-օրի ավելանում է Երևանից եկողների հաշվին, այդ մասին գիտեն բոլորը։ Բնակչության նման խտությունը ապահովում է նաև համայնքային բյուջեի եկամտային մուտքերը, գումարած պետբյուջեից տրվող լրավճարները։

Մոտ ապագայում այս համայնքում սպասվում են ՏԻՄ ընտրություններ ու ինչպես ամեն ուր, այստեղ նույնպես սկսվել է նախընտրական եռուզեռը, ի տարբերություն նախորդ ընտրությունների, երբ այսօրվա գործող համայնքապետը կարելի է ասել չուներ մրցակիցներ ու ընտրությունների օրվա մասին նույնիսկ հարկ չհամարեցին հիշեցնել, այսօր կա մրցակցություն ու բնականաբար մրցակցությունը ենթադրում է որոշակի աշխատանքներ համայնքում։ Բացի տարատեսակ խոստումներից՝ հեռու կամ մոտ ապագային միտված, ինչ-որ կոնկրետ աշխատանքների շունչ նկատվեց։ Հայտնվեց համապատասխան տեխնիկան, որը պետք է լուսավորեր գյուղի փողոցները։ Ինչևէ, գուցե կարելի էր ասել լավ է ուշ, քան երբեք, եթե չլիներ մի փոքրիկ բայց։

Լուսավորությունն իհարկե եղավ, բայց շատ կոնկրետ նպատակային։ Փողոցային լուսավորություն անցկացվեց միայն այն տների հատվածում, որոնց բնակիչները, գործող գյուղապետի համոզմամբ, իր ընտրողներն են, իսկ այն հատվածները, որոնց նկատմամբ կան կասկածներ, շրջանցվեցին։ Սա իհարկե և զավեշտ է, և քաղաքական, քաղաքացիական, ինչպես նաև վարչարարական գիտակցման բացակայություն։ Զավեշտ է, քանի որ ըստ լույսերի կարելի է հաշվել գործող գյուղապետի ձայները։ Մյուս առումով, գյուղապետը չի գիտակցում, որ ինքը ոչ թե միայն իր ընտրողների, այլ ողջ համայնքի ղեկավարն է։ Եթե համայնքի ղեկավարը խտրական վերաբերմունք է ցուցաբերում դեռևս չընտրված, ապա տխուր հեռանկար է սպասվում վերըտրվելուց հետո։ Եթե մի օր իրականանան ասֆալտապատման խոստումները, այսօրվա օրինակը աչքի առջև ունենալով, կարող ենք ենթադրել, որ Նոր Խարբերդը կլինի հատվածաբար ասֆալտապատված համայնք ու վարորդներին խորհուրդ կտրվի մեքենան վարել միայն գործող համայնքի ղեկավարի օգտին ձայն տված տների առջևով։

Վստահ եմ, որ նման իրավիճակներ կլինեն Հայաստանի այլ գյուղերում նույնպես։ Հենց այստեղ է, որ մեր լավ ախպորը ձայն տալու մոտեցումը, վնասում, քանդում է տեղական ինքնակառավարման մարմինների սկզբունքն ու փիլիսոփայությունը։ Տեղական ինքնակառավարման մարմինները պետության կառավարման կարևորագույն օղակներից մեկն է, եթե ոչ այն ամենակարևոր սյունաքարը, որի միջոցով բնակիչն առաջինն է շփվում կառավարման մեխանիզմի հետ։ Հաճախ ինչպիսի տպավորություն, որ թողնում է համայնքի ղեկավարը, քաղաքացին համապատասխան կարծիք էլ ձևավորում է առհասարակ իշխանությունների նկատմամբ։ Չէ՞ որ շարքային քաղաքացին պարտավոր չէ մանրամասն ուսումնասիրել կառավարման համակարգը ու հստակ տարանջատել կառավարման մարմիններն՝ ըստ իրենց դերի ու նշանակության։ Ժամանակն է կոնկրետ աշխատանքների, որպեսզի ՏԻՄ ընտրությունները բդեշխների, ֆեոդալների ու կալվածատերերի ընտրություններից վերածվեն իրական տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների։

Արմեն ՄԱՐՏՈՒՆԻ

Լրահոս
ՌԴ ԱԳՆ-ն դեմ է Թուրքիայի նկատմամբ ԵՄ միակողմանի պատժամիջոցներին Իջևանի դեպքի հետ կապված տարբերակ է առաջարկվել, որ պետությունը կարգավորի փայտի հավաքման պրոցեսը. Արթուր Վանեցյան Արցախի խորհրդարանը կգումարի արտահերթ նստաշրջան $100 մլն Ադրբեջանին և $7 մլն Հայաստանին. Վաշինգտոնն ընդգծում է իր պրագմատիկ քաղաքականությունը Հարավային Կովկասում ԱԱԾ տնօրենը Տավուշում մասնակցելու է խորհրդակցության` Ւջևանում տեղի ունեցած բախումների վերաբերյալ ԱԱԾ տնօրենը ժամանել է Իջևան Փոխոստիկանապետ. Իջևան ներքին զորքեր են տեղափոխվել Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք համայնքների գազամատակարարումը Կոտրվի էս կուռը, որ «հու» եմ արել, Նիկոլ ընտրել. Իջևանից բերման ենթարկվածի հարազատ Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային Սու-35-եր մատակարարել Գիշերվա 4-ին բերետավորները տուն են մտել, երեխեքը վախեցած, չգիտեմ՝ ինչ ա կատարվել Իրանը օտարերկրյա նավթային տանկեր է առգրավել՝ 12 անձնակազմով Ղազինյան. Ո՞վ է պատասխանատու Փաշինյանի առողջության համար Մարդիկ ուզում են լավ ապրեն. պարտքերի տակ են, ում «սումկեն» բաց անես, պարտքերի թղթեր ա. Իջևանից բերման ենթարկվածի հարազատ Փաստեր ունենք, որ հենց ոստիկաններն են հարձակվել ժողովրդի վրա. Իջևանից բերման ենթարկվածի հարազատ Հայաստանում ունենք վառելափայտի խնդիր. Նիկոլ Փաշինյան ՄԻՊ որոշմամբ` հատուկ հանձնարարությամբ խումբ է գործուղվել Իջևան Վարչապետն անձամբ է ընդունում, որ օպերատիվ կապի առկայությունը չի երաշխավորում, որ զոհեր չենք ունենա. Հերմինե Մխիթարյան Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով ձերբակալվել է 13 անձ. Քննչական կոմիտե «Ժողովուրդ». Մեքենաների տեխզննման գործընթացում փոփոխություններ կարվեն «168 ժամ». Իշխանափոխությունից մեկ տարի անց կառավարությունը նվազեցնում է տնտեսական աճի ակնկալիքները «Փաստ». ԵՊՀ-ն ծառայեցնում են իշխանությանը, այլախոհ դասախոսներին «բլոկադայի» են ենթարկում «Հրապարակ». 40 մարդ կհամալրի գործազուրկների շարքերը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 18 Իջևանում բախումների հետևանքով տուժել է շուրջ 25 ոստիկան, դեպքի վայր է մեկնել ոստիկանապետը Վիտալի Բալասանյանի գրասենյակի հայտարարությունը Ռոբերտ Քոչարանի գրասենյակը քաղաքական դրդապատճառներ է տեսնում նախագահի գործով դատավորի աշխատասենյակի խուզարկության մեջ ՊԲ հրամանատար մեկնել է հյուսիսային հատվածում տեղակայված մի շարք զորամասեր և առաջնագիծ Մայր Աթոռում տեղի ունեցան լսումներ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացումը Վրաստանում կարևոր են համարում Տիգրան Աթանեսյան. Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը պետք է հանրորեն պատճառաբանվի Եվրահանձնաժողովի նոր նախագահի հետ հարկավոր է օպերատիվ կերպով դրական հարաբերություններ հաստատել. փորձագետ Ամեն մեկն իր ոլորտում սկսում է հիասթափվել. հոգեբան Քոչարյանի գործով դատավորի աշխատասենյակում խուզարկությունը կատարվել է քրեական գործի շրջանակներում. ՀՔԾ-ն հաստատում է Հայաստանի հետ իրավիճակն այլ է, այն մեր ռազմավարական գործընկերն է․ Սերգեյ Լավրով Ողբերգական վթար՝ ՌԴ-ում. կրկին հայեր են մահացել Լավրովը նշել է վրացական թռիչքների արգելքը վերացնելու պայմանները Արծրուն Հովհաննիսյան․ Կրակոցներից տուժել են Ելփի գյուղի տները Եվրահանձնաժողովը կին նախագահ ունի Թրամփն արգելել է վաճառել Թուրքիային F-35 կործանիչներ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan