«Օսկար»-ի է ներկայացվելու «Երկրաշարժ» ֆիլմը

Հայկական ազգային կինոակադեմիայի նիստում կինոակադեմիայի անդամների փակ քվեարկության արդյունքում որոշվեց, որ «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանկարգում ներկայացվելու է Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը, հաղորդում է panorama.am-ը: Ակադեմիայի՝ քվեարկելու իրավունք ունեցող 26 անդամից ներկա էին 24-ը:

Հիշեցնենք, որ Հայկական ազգային կինոակադեմիան ստացել է երեք ֆիլմի հայտ՝ Դավիթ Սաֆարյանի «Տաք երկիր, ցուրտ ձմեռ», Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» և Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը»: Բոլոր երեք ֆիլմն էլ ունեն հավաստագիր, որ հայկական արտադրանք են:

Ընտրությունը կատարվեց երկու փուլով: Առաջին փուլում «Վերջին բնակիչը» ֆիլմը ստացավ 7 ձայն, «Երկրաշարժ»-ը՝ 5, «Տաք երկիր, ցուրտ ձմեռ»՝ 3 ձայն: Բոլոր ֆիլմերին դեմ էր քվեարկել 8 հոգի: Մեկ քվեաթերթիկ անվավեր էր:

Քվեարկությանը մասնակցած անդամները նախապես որոշել էին, որ կընտրվի այն ֆիլմը, որը հավաքի 30 տոկոս: Առաջին փուլի արդյունքում այդ 30 տոկոսն չապահովվեց, այդ իսկ պատճառով անցկացվեց երկրորդ փուլ: Երկրորդ փուլի համար ընտրվեց պարզ մեծամանություն սկզբունքը:

«Վերջին բնակիչը» ստացավ 6 ձայն, «Երկրաշարժ»-ը ՝ 9 ձայն, 9 հոգի քվեարկել էր՝ ոչ ոքի:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում