Վրաստանի խորհրդարանի խոսնակը պնդում Է երկրում ԱՄՆ-ի ռազմակայանի տեղաբաշխումը

Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին, որը ներկայում ընդդիմադիր Հանրապետական կուսակցության ղեկավարներից մեկն Է, կենսականորեն կարեւոր Է համարել երկրում ԱՄՆ-ի ռազմակայանի տեղաբաշխումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօր ես առաջին անգամ եմ այդ մասին հայտարարում. Հանրապետական կուսակցությունն ընտրություններից առաջ եւ հետո նպատակ Է դնում շատ կարեւոր մի խնդրի կատարումը. Վրաստանը պետք Է հոգ տանի հանրապետությունում ԱՄՆ-ի ռազմաբազայի տեղակայման մասին, նախքան ՆԱՏՕ-ին անդամակցությունն իրողություն կդառնա»,-ասել Է Ուսուպաշվիլին՝ ելույթ ունենալով «Ռուսթավի-2» հեռուստաալիքի «Արչեւանի» հաղորդման ժամանակ:

Ուսուպաշվիլին ավելի վաղ հանդես Է եկել Սահմանադրության ներածականում փոփոխություններ կատարելու եւ երկրի եվրատլանտյան ինտեգրացումն ամրագրելու առաջարկությամբ, հաղորդել Է Sputnik-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում