Տորոնտոյում մեկնարկում Է 41-րդ Միջազգային կինոփառատոնը

Աշխարհի 83 երկրներից գրեթե 400 ֆիլմ Է ներկայացվելու սեպտեմբերի 8-ին Տորոնտոյում բացվող 41-րդ Միջազգային կինոփառատոնում: Այս տարի հանդիսատեսները կկարողանան դիտել 296 լիամետրաժ խաղարկային ֆիլմեր եւ 101 կարճամետրաժ կինոնկարներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են կինոստուգատեսի կազմկոմիտեում:

Այս տարի կինոփառատոնը կբացվի ռեժիսոր Անտուան Ֆուկուայի «Հոյակապ յոթնյակ» վեստեռնի համաշխարհային պրեմիերայով: Ժապավենը արկածներ որոնողների մասին 1968 թվականի նշանավոր համանուն ֆիլմի ռեմեյքն Է, որոնք որոշում են փոքր քաղաքի բնակիչներին պաշտպանել կողոպտիչների ավազակախմբից: Նոր կինոժապավենում գլխավոր դերերը խաղում են Դենզել Վաշինգտոնը, Քրիս Փրեթը եւ Իթան Հոուքը:

Ընդամենը Տորոնտոյում սպասվում Է 17 գալա-պրեմիերա: Դրանց թվում Է նշանավոր ռեժիսոր Օլիվեր Սթոունի «Սնոուդեն» ֆիլմը, որը պատմում Է ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի մասին, որը ներկայում գտնվում Է Ռուսաստանում, Խուան Անտոնիո Բայոնայի «Հրեշի ձայնը» սարսափ-ֆիլմը, Ջեֆ Նիկոլսի «Լավինգ» դրաման, Դեմիեն Շազելի «Լա Լա Լենդ» երաժշտական դրաման, ինչպես նաեւ ռեժիսոր Քեն Լոուչի «Ես՝ Դանիել Բլեյքս» կատակերգական դրաման, որը պատմում Է իրենց իրավունքների համար պայքարող միգրանտների մասին:

Կինոստուգատեսի փակման համար ընտրվել Է ռեժիսոր Քելի Ֆրեմոնի «Գրեթե տասնյոթ» կինոնկարը՝ գլխավոր դերերում՝ Հեյլի Սթայնֆելդի եւ Վուդի Հարելսոնի մասնակցությամբ: Այն պատմում Է Նադին անունով աղջկա մասին, որն ապրում Է անցումային տարիքի բոլոր սովորական խնդիրները:

Կինոփառատոնի գլխավոր մրցանակը բաժին կհասնի այն ժապավենին, որը կհաղթի հանդիսատեսների քվեարկության արդյունքներով: Տորոնտոյի կինոփառատոնը կավարտվի սեպտեմբերի 18-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում