ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը Վրաստանում կանցկացվի 2017 թվականի մայիսին

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը տեղի կունենա Վրաստանում 2017 թվականի մայիսին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է վրացական խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին:

Երկօրյա այցով Վրաստանում Է գտնվում Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակությունը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:

«Մենք հնարավորություն ունենք հաջորդ տարվա մայիսին Վրաստանում անցկացնել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը: Դա կլինի ՆԱՏՕ-ի հետ կապված ամենակարեւոր միջոցառումներից մեկը երկրի համար, որը նրա անդամը չԷ: Դա, որոշ առումով, կլինի Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի համագործակցության շարունակությունը»,-հայտարարել Է Ուսուպաշվիլին՝ դիմելով Հյուսիսատլանտյան խորհրդի անդամներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում