Ռուսաստանը վերստին վրացական գինու թիվ 1 ներմուծողն Է

Ռուսաստանը պահպանում Է առաջատարի դիրքը վրացական գինու ներմուծողների շարքում. հունվար-օգոստոս ամիսներին Վրաստանն այս երկիր Է ուղարկել մոտավորապես 14,7 մլն շիշ, ինչը 45 տոկոսով ավելի Է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի տվյալներից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընդամենը Վրաստանը 2016 թվականի սկզբից ի վեր արտահանել Է մոտավորապես 28,2 մլն շիշ (0,75 լիտր) գինի: Այդ մասին ասված Է Վրաստանի Գինու ազգային գործակալության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Հունվար ամսից մինչեւ օգոստոս Վրաստանն աշխարհի 46 երկրներ Է առաքել 64,8 մլն դոլար գումարի գինի, ինչը 16 տոկոսով ավելի Է 2015 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ:

Չինաստանը երկրորդ տեղն Է գրավել ներմուծված վրացական գինու քանակով (մոտավորապես 3,4 մլն շիշ): Այս երկիր արտահանման աճը կազմել Է 184 տոկոս: ՈՒկրաինան, ուր հաշվետու ժամանակաշրջանում արտահանել են ավելի քան 3 մլն շիշ գինի, գտնվում Է երրորդ տեղում: Այս երկիր արտահանման աճը կազմել Է 75 տոկոս: Վրացական գինու հիմնական արտահանողների հնգյակում են նաեւ Ղազախստանը (մոտավորապես 2,3 մլն շիշ) եւ Լեհաստանը (մոտավորապես 1,4 մլն շիշ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում