Երևանյան 10-րդ միջազգային երաժշտական փառատոնի ծրագիրը հագեցած է

Երևանյան 10-րդ միջազգային երաժշտական փառատոնի ծրագիրը հագեցած է

Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 2016-2017թթ. համերգաշրջանը կբացվի սեպտեմբերի 12-ին ՝ Երևանյան 10-րդ միջազգային երաժշտական փառատոնի մեկնարկով: Փառատոնի հոբելյանական 10-րդ շրջանը նվիրված է Հայաստանի հանրապետության անկախության 25-ամյակին: Այս մասին  Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբից՝ հավելելով. «ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո կայացող փառատոնն իրականացվում է ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Ալեքսանդր Չաուշյանը:

Սեպտեմբերի 12-ից հոկտեմբերի 30-ն ընթացող փառատոնային ծրագիրն այս տարի գերհագեցած է. 10 սիմֆոնիկ և 3 կամերային համերգներ, նաև հայտնի դաշնակահարուհի Նարե Արղամանյանի մենահամերգը, իսկ Ջ. Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի համերգային կատարմամբ էլ հոկտեմբերի 30-ին կամփոփվի փառատոնը: Խիստ հատկանշական է սեպտեմբերի 20-ին կայանալիք համերգը՝ նվիրված «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի հիմնադրամի 95-ամյակին: Այդ օրը շատ սպասված է հատկապես Սերգեյ Խաչատրյանի և Նարեկ Հախնազարյանի արվեստի երկրպագուների համար: Ողջ փառատոնի ընթացքում նվագախմբի հետ հանդես կգան հայտնի ու մեծ վաստակ ունեցող շուրջ 30 հրավիրյալ և հայաստանցի երաժիշտներ. ջութակահարներ՝ Դայշին Կաշիմոտոն (Ճապոնիա), Անուշ Նիկողոսյանը, Բորիս Բրովցինը (Ռուսաստան), թավջութակահարներ Ալեքսանդր Չաուշյանը (Մեծ Բրիտանիա), Յան Ֆոգլերը (Գերմանիա), Բորիս Անդրիանովը (Ռուսաստան), դաշնակահարներ Անահիտ Չաուշյան (Մեծ Բրիտանիա), Լուսինե Խաչատրյան (Գերմանիա), Ֆիլիպ Կասար (Ֆրանսիա), շեփորահարներ Կիրիլ Սոլդատով (Ռուսաստան), Սերգեյ Նակարյակով (Ռուսաստան) և ուրիշներ: Փառատոնն այս տարի առանձնանում է հատկապես հյուրեկ մեծանուն դիրիժորներով՝ Կիրիլ Կարաբից (Ուկրաինա), Դմիտրի Յուրովսկի (Գերմանիա), Մարկ Թարդյու (Գերմանիա): Վերջինս Գերմանիայի Ենա քաղաքի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն է, ում ղեկավարությամբ հոկտեմբերի 3-ին կկայանա Ենայի և Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբերի համատեղ համերգը: Առանձնահատուկ է սեպտեմբերի 26-ին Ստեփանակերտի Երիտասարդության պալատում կայանալիք համերգը՝ Ալեքսանդր Չաուշյանի և Նարե Արղամանյանի մասնակցությամբ: Համերգի հաջորդ օրն էլ նախատեսված են վարպետության դասեր արցախցի երիտասարդ երաժիշտների համար: Ավանդույթի համաձայն՝ տեղի կունենան նաև հայ կոմ? ?ոզիտորների հոբելյաններին նվիրված համերգներ. սեպտեմբերի 28-ի համերգով կնշենք Լևոն Չաուշյանի 75-ամյակը, իսկ հոկտեմբերի 25-ին՝ Առնո Բաբաջանյանի 90-ամյակը:

Փառատոնը կեզրափակվի հոկտեմբերի 30-ին Ջ. Վերդիի «Ռիգոլետո» օպերայի համերգային կատարմամբ: Գլխավոր դերերգով հանդես կգա բարիտոն Ջանպիերո Ռուջերին (Իտալիա):

(Համերգային ծրագիրը՝ մենակատարների ամբողջական կազմով, ներկայացված է կից): Այս տարի ևս հրավիրյալ մենակատարներից շատերը վարպետության դասեր կտան հայ երիտասարդ երաժիշտ-կատարողներին:

Փառատոնի հանդիսավոր բացման համերգն իր ելույթով ավելի հիշարժան կդարձնի գերմանացի հանրաճանաչ ջութակահարուհի Վիվիան Հագները՝ ներկայացնելով Դվորժակի Ջութակի կոնցերտը:

Վիվիան Հագները հանդես է եկել Berlin Philharmonic, Boston Symphony, Chicago Symphony, Czech Philharmonic, Leipzig Gewandhaus, Munich Philharmonic, New York Philharmonic, Philharmonia, Cleveland Orchestra, Deutsches Symphonie-Orchester Berlin, BBC Symphony Orchestra, Gürzenich-Orchester Köln, Helsinki Philharmonic, Konzerthausorchester Berlin, MDR Sinfonieorchester Leipzig, Montreal Symphony, Royal Stockholm Philharmonic, Staatskapelle Dresden, Tonkünstler Orchester Niederösterreich, Vienna Symphony, Orpheus Chamber Orchestra.և այլ հայտնի նվագախմբերի հետ (դիրիժորներ՝ Աբբադո, Աշկենազի, Բարենբոյմ, Շայի, Չունգ, Էշենբախ, Սալոնեն, Նագանո, Կոդամա, Նոթ):

2016-2017թթ. համերգաշրջանում ծրագրված են նրա ելույթները Իսլանդիայի, Պորտոյի, Սան Պաուլոյի սիմֆոնիկ, Բոննի Beethoven Orchester և Hallé նվագախմբերի հետ:

Ելույթներ է ունեցել Ամստերդամի Concertgebouw, Բարսելոնայի Palau de la Musica, Բեռլինի Konzerthaus, Քյոլնի Philharmonie, Լիսաբոնի Gulbenkian Foundation, Լոնդոնի Wigmore և Queen Elizabeth համերգասրահներում, Նյու Յորքի 92nd St Y սրահում, Ցյուրիխի Tonhalle և այլ հեղինակավոր համերգասրահներում:

Մասնակցել է Թել Ավիվում կայացած Բեռլին Ֆիլհարմոնիկի և Իսրայել ֆիլհարմոնիկի միացյալ հայտնի համերգին` Զուբին Մետայի ղեկավարությամբ:

20-րդ դարի երաժշտության ջատագով Վիվիան Հագները կատարում է Սոֆյա Գուբայդուլինայի, Կարլ Ամադեուս Հարթմանի, Վիտոլդ Լյուտոսլավսկու, Ալբան Բերգի, Ունսուկ Չինի, Սայմըն Հոլթի ստեղծագործություններից:

Վիվիան Հագները Krzyzowa-Music փառատոնի հիմնադիրը և գեղարվեստական ղեկավարն է: Մասնակցել է Ravello Festival, Salzburg Easter Festival, Mecklenburg-Vorpommern, Schleswig-Holstein, Marlboro, Ravinia, Նյու Յորքի Mostly Mozart և այլ փառատոներին:

Ձայնագրություններ է կատարել Hyperion, Analekta, Capriccio և այլ ֆիրմաներում:

2013-ից Վիվիան Հագները Mannheim Conservatory of Music and Performing Arts-ի պրոֆեսոր է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում