Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում կայացավ Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի պրեմիերան

Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում կայացավ Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի պրեմիերան

Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում ներկայացված Հայոց ցեղասպանությանն առնչվող «Խոստում» ֆիլմի վերաբերյալ պրեմիերայից հետո իրենց տպավորություններն ու դիտարկումները ներկայացրին ֆիլմի ստեղծագործական կազմը՝ ռեժիսորը, դերասանները և պրոդյուսերը:

«Երկար տարիներ ապրել եմ Թեհրանում և բազմաթիվ հայ ընկերներ եմ ունեցել: Անգամ հայերեն հաշվել գիտեմ: Չափազանց երջանիկ և հպարտ եմ այս նախագծի մասը լինելու համար: Սա հիանալի, զարմանալի և ժամանակակից պատմություն է սիրո մասին: Ինձ համար մեծ հաճույք էր աշխատել Թերրի Ջորջի և Օսկար Այզեքի հետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց դերասանուհի Շոհրեհ Աղդաշլուն:

Դերասանուհի Անժելա Սաֆարյանը նշեց, որ ինքը փոքր աղջիկ էր, երբ պապն ու տատը պատմում էին Հայոց ցեղասպանության մասին: «Նրանք պատմում էին, թե ինչպես են կենդանի մնացել: Ֆիլմն ինձ համար շատ կարևոր է: 20 տարի առաջ չէի կարողանա մասնակցել նման ֆիլմում, հիմա երջանիկ եմ»,-ասաց դերասանուհին:

«Սցենարը կարդալուց հետո մի քիչ վախեցա. հավանաբար պատճառն այն էր, որ ֆիլմում իմ հերոսը մահանում է: Ծանոթանալով ֆիլմի վրա աշխատող թիմին՝ հասկացա, որ պրոֆեսիոնալների հետ գործ ունեմ, և ամեն ինչ հիանալի ստացվեց»,- ընդգծեց դերակատար Մարվան Քենզարին:

Ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրաիլյանի խոսքով` ֆիլմում նկարագրվող իրադարձությունները շատ կարևոր են հայ ազգի համար և դրանց անհրաժեշտ էր անդրադառնալ: «Հպարտանում եմ մեր կատարած աշխատանքով, մեր խմբի անդամներով և կարծում եմ՝ սա ֆիլմ է այն մարդկանց համար, ովքեր իսկական կինո են ուզում դիտել»,- ասաց պրոդյուսերը:

«Երբ ինձ հարցրեցին՝ արդյոք լսե՞լ եմ «Խոստումը» նախագծի մասին, որի ռեժիսորը Թերրին է, իսկ գլխավոր դերակատարը Օսկարը, ես ասացի. «Ի՞նչ»: Չափազանց ուրախ էի և միանգամից համաձայնեցի մասնակցություն ունենալ ֆիլմում: Սա գեղեցիկ պատմություն է սիրո մասին, և ես չգիտեմ թե որևէ մեկն իրեն ինչպե՞ս կպահի պատերազմի ժամանակ: Իմ հերոսուհին ուժեղ է և կարղանում է օգնել որբերին»,-ասաց Ֆիլմի գլխավոր դերակատար Շառլոթ Լը Բոնը:

Ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջը շեշտեց, որ ֆիլմում յուրաքանչյուր հայի համար կարևոր թեմա է շոշափվում, ուստի ինքը փորձել է հնարավորինս զգույշ լինել: «Սա պատմություն է, որտեղ ներկայացված է զգացմունքային սիրավեպ, որը կհուզի շատերին»,- նշեց ռեժիսորը:

Ֆիլﬕ նկարահանման ծախսերը հոգացել է աﬔրիկահայ գործարար, ﬕլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը: Ֆիլմը նկարահանում է «Survival Pictures» կինոընկերությունը:

Մայքլը հաﬔստ հայ դեղագործ է, ով թողել է իր գյուղն ու գնացել Կոստանդնուպոլիս` ուսուﬓասիրելու բժշկություն: Քրիսը աﬔրիկացի ֆոտոլրագրող է, ով եկել է այդ երկիր, որպեսզի մասնակիորեն լուսաբանի աշխարաքաղաքական հարցեր, և հարաբերությունների ﬔջ է տաղանդավոր Անայի հետ` Փարիզում սովորած հայ նկարչուհի: Երբ Մայքլը հանդիպում է Անային, նրանց ընդհանուր ժառանգական հիշողությունը կայծ է առաջացնում ու Անան դառնում է մրցակցության պատճառ երկու տղամարդկանց ﬕջև: Երբ թուրքերն Առաջին աշխարհամարտի ժամանակ ﬕանում են գերմանացիներին ու դաժանաբար ոչնչացնում Օսմանյան կայսրության սահմաններում ապրող փոքրամասնություններին, չնայած առկա կոնֆլիկտին` յուրաքանչյուրը պետք է ելք փնտրի փրկվելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում