AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանը եւ Վրաստանը քննարկել են համատեղ կրթական նախագծերի հեռանկարները

 

Հայաստանի կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Լեւոն Մկրտչյանը եւ Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավան Թբիլիսիում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են համատեղ կրթական նախագծերի հեռանկարները: Կողմերն արծարծել են ներկայում Վրաստանում իրականացվող բարեփոխումներն ու նախագծերը, ինչպես նաեւ երկրների միջեւ կրթական փոխանակումների անհրաժեշտությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Հայաստանի հետ մեր գործընկերությունը, անտարակույս, շատ կարեւոր է բոլոր ուղղություններում: Մենք նախարարի հետ խոսեցինք ինչպես ընդհանուր կրթության ուղղության ձեւավորման, այնպես էլ բարձրագույն մասնագիտական կրթության եւ գիտության մասին: Հայաստանը, ինչպես եւ Վրաստանը, ընդգրկված է Բոլոնյան գործընթացում եւ կրթական համակարգի առումով Եվրոպայի հետ ինտեգրացման գործընթացներում, ուստի մեր երկրները կարող են համատեղ շատ բան անել»,-հայտարարել է Ջեջելավան:

Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Ջեջելավային ջերմ ընդունելության համար եւ վստահություն հայտնել, որ մոտ ապագայում կկայանա վրացական պատվիրակության պատասխան այցը Հայաստան: «Մենք խոսեցինք աշխատանքային խմբերի ստեղծման մասին: Կստեղծենք, հավանաբար, երեք աշխատանքային խումբ, որոնք կաշխատեն միջնակարգ եւ ընդհանուր կրթության, գիտության եւ բարձրագույն կրթության ուղղությամբ, որովհետեւ այն խնդիրները, որոնք ծառացած են մեր պետությունների առջեւ, ընդհանուր են: Այնուամենայնիվ, Հարավային Կովկասը միասնական տնտեսական գոտի է, մենթալիտետը եւ ժողովուրդների ընկալումը նույնպես միանման են»,- ընդգծել է Մկրտչյանը:

Հայաստանի կառավարական պատվիրակության՝ Վրաստան աշխատանքային այցի ընթացքում, սեպտեմբերի 13-ին, Լեւոն Մկրտչյանը հանդիպում է ունեցել Վրաստանի տեխնիկական համալսարանի ռեկտոր Արչիլ Փրանգիշվիլիի, ինչպես նաեւ Հայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Սաղանելիձեի հետ, հաղորդել է Sputnik-ը:

 

Լրահոս
Սկսում ենք «Մեր պարտքը» շարժումը Ստեփանակերտ տանող ճանապարհ ներխուժելը ահաբեկչության մի ձև է․ ՀՀ ԱԳՆ Պուտինը դեռևս չի ստացել կորոնավիրուսի դեմ երկրորդ պատվաստումը․ Պեսկով Եթե ֆորսմաժոր չլինի, ապա Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցությունը կմասնակցի ընտրություններին. ՀԱԿ Արման Թաթոյանն ու Արա Աբրահամյանը հանդիպել են Ստորագրած հուշագիրը ուժի մեջ է լինելու չորս տարով ՀՀ տարածքում ջերմաստիճանն այսօրվանից զգալի կնվազի Ստեղծված իրավիճակը փոխել է պետք, բայց արդյո՞ք ընտրությունն է այդ ճանապարհը․ Հ․ Մելիք-Շահնազարյան Google–ի քարտեզում ադրբեջանցիները Երևանի կենտրոնում իրենց հերոսների անուններով հասցեներ են ավելացրել Թուրքիայում կրկին ինքնաթիռ է կործանվել Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են հասցրել ԼՂ Ասկերանի շրջանի բնակիչներին և բուժկետին. ՌԴ ՊՆ Կրկին իշխանությունը հայտնվեց կոտրած տաշտակի առջև․ Մանե Գևորգյանը պետք է հեռանա. «Ժողովուրդ» ՀԱԿ-ը կմասնակցի՞ ընտրություններին. «Հրապարակ» Արթուր Վանեցյանը, ամենայն հավանականությամբ, կգնա միայնակ. «Հրապարակ» Միքայել Մինասյանի գործով քննիչն առաջիկայում ազատման դիմում է գրելու. «Ժողովուրդ» 100-120 մլն դրամի կորած կամ ոչնչացված գույքի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել. «Փաստ» Կեցցե Նիկոլ Փաշինյանը, և յուր քավորը, բնականաբար. «168 ժամ» «Կարմիր բլուր» գերեզմանների մոտ հնչել են կրակոցներ. կան վիրավորներ Ես կռվելու եմ հանուն ապագայի, մարդկանց պետք է տալ հնարավորություն չընտրելու անցյալի ու անցյալի միջև. Միքայել Մինասյան (տեսանյութ) Միքայել Հարությունյանը Մոսկվայից Արթուր Դավթյանին հանցագործության մասին հաղորդում է ուղարկել Միքայել Մինասյանի հարցազրույցը` ուղիղ Կյանքից հեռացավ փաստաբանական պալատի խորհրդի անդամ, հայտնի իրավաբան Սեդրակ Ասատրյանը Ադրբեջանում ավարտվել են ադրբեջանա-թուրքական զինված ուժերի համատեղ զորավարժությունները Գերիների հարազատները բացեցին Շիրակի մարզի բոլոր ճանապարհները Պուտինն ու Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անտերության հոտը Արցախից ևս պետք է վերանա․ Իշխան Սաղաթելյան Դավիթ Բաբայանը չի բացառում, որ ադրբեջանցիները վաճառում են գերեվարված քաղաքացիների օրգանները Սորոսի հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը հեռանում է Նիկոլ Փաշինյանի երեխաները «Կասկադի» սրճարանում կյանքն են վայելում. Mediaport «Դոնբասում իրադրությունը մնում է բարդ և սրվելու միտում ունի». Զախարովա Մահացել է Էլիզաբեթ 2-րդի ամուսինը` 99-ամյա արքայազն Ֆիլիպը Կիևը հայտարարել է առանց Պուտինի մասնակցության Զելենսկի-Մակրոն-Մերկել հանդիպման մասին Ադրբեջանից Ադրբեջանի կոդով ցանկ են ուղարկել ինձ, ասել են, որ երեխան իրենց մոտ է. Ծնող Ավելացնելու բան չունենք. Ավինյանի խոսնակը` Մուրադովի հայտարարության մասին Ձեր պաշտոնյաները մոլորեցնում են բնակչությանը․ Ռուստամ Մուրադովը՝ գերիների մասին Սահմանվել են հանրակրթական ուսումնական հաստատություններում 2020-2021 ուստարվա ավարտի ժամկետները Լարված իրավիճակ ՊՆ–ի մոտ․ ՈՒՂԻՂ Պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը կփոփոխվի, կլինեն տարբեր շեմեր ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Անհետ կորած զինծառայողների որոնումներն այսօր արունակվում է Զանգելանի ուղղությամբ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan